Պաշտպանե՛ք հայերին. Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը` Ալիևի ելույթի մասին
Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը խորապես մտահոգված է Ադրբեջանի ցեղասպանական հռետորաբանությամբ, հատկապես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին ելույթներից հետո, որտեղ նա կրկնել է Հայաստանի վրա հարձակում գործելու սպառնալիքները: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Twitter–ում Լեմկինի ինստիտուտի էջում։
«Մենք դատապարտում ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ադրբեջանի կառավարության կողմից հատուկ ցեղասպանական հռետորաբանության օգտագործումը», - նշված է հայտարարության մեջ։
Ինստիտուտը կոչ է անում, որ միջազգային հանրությունը նույնպես դատապարտի Ադրբեջանի հռետորաբանությունը և պաշտպանի հայերին։
Տարածված հաղորդագրության մեջ Լեմկինի ինստիտուտը որպես օրինակ է բերում Ալիևի այն խոսքերը, թե հայերին «ողբերգություն է» սպասվում, կամ թե «Ադրբեջանի համբերությունը սպառվում է»:
Ինստիտուտը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում այս հռետորաբանության վրա՝ հայ ժողովրդի դեմ ևս մեկ ցեղասպանությունից խուսափելու համար:
Հիշեցնենք, որ Ալիևը օրեր առաջ դիմելով Հայաստանի ղեկավարությանը` հայտարարել էր, որ 44-օրյա ռազմական գործողությունների ավարտից հետո երկու տարվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը միայն ուժեղացել են և կարող են կրկնել հարձակողական գործողությունները տարածաշրջանում: Ընդ որում` նա հիշեցրել է «Զանգեզուրի միջանցքի» մասով հայերի հանձնառության մասին և կշտամբել, որ նրանք մինչև հիմա իրենց զորքերը դուրս չեն բերել «ադրբեջանական տարածքից»։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 19:45
Иранские СМИ опубликовали первую серию документов, полученных от израильского режима.
-
2025-06-12 19:44
Полиция Индии пока обнаружила двух выживших при крушении самолета, передает агентство ANI со ссылкой на комиссара полиции Ахмедабада Гьянендру Сингха Малика.
-
2025-06-12 19:37
Армянский народ остановил даже русского царя, остановит и предателя Никола Пашиняна, написал в соцсети первый президент Армении Левон Тер-Петросян, комментируя ситуацию вокруг ААЦ.
-
2025-06-12 19:35
Сегодняшнее внеочередное заседание Совета старейшин Вагаршапата не состоялось. Члены фракции правящей партии «Гражданский договор» бойкотировали заседание, на которое они не пришли.