Ադրբեջանում Իրանի դեսպանին «հայելային» կանչել են ԱԳՆ
Ադրբեջանում Իրանի դեսպան Սեիդ Աբաս Մուսավին կանչվել է այդ երկրի ԱԳՆ, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Ըստ հաղորդումների` իրանցի դիվանագետին դժգոհություն և մտահոգություն են հայտնել «Իրանի հակաադրբեջանական քարոզչության, զրպարտչական արշավի և Իրանի բարձրաստիճան քաղաքական և ռազմական գործիչների սպառնալից հռետորաբանության վերաբերյալ»:
Ադրբեջանի ԱԳՆ-ի այս քայլը հայելային պատասխան է հանդիսացել Իսլամական Հանրապետության գործողություններին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թեհրանում ադրբեջանական դիվանագիտական առաքելության ղեկավար Ալի Ալիզադեն կանչվել է ԻԻՀ ԱԳՆ՝ Բաքվի պաշտոնյաների ոչ բարեկամական հռետորաբանության պատճառով:
Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Իրանի կողմից Հայաստանին սատարելու մասին, ինչպես նաև մի շարք հայտարարություններ էր արել իրանական բանակի զորավարժությունների կապակցությամբ։
Մինչ այդ Իրանի տեղեկատվության և ազգային անվտանգության նախարարությունը հայտնել էր հոկտեմբերին Շիրազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությանը Ադրբեջանի քաղաքացիների մասնակցության մասին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 08:33
По благословению главы Ширакской епархии Армянской Апостольской церкви, архиепископа Микаэла Ачапахяна, 26 июля в Гюмри состоялся крестный ход, приуроченный к празднику Преображения Господня.
-
2025-07-28 08:31
Советник верховного лидера Ирана по международным вопросам доктор Али Акбар Велаяти сделал важные и откровенные заявления по поводу проекта «Зангезурского коридора», пишет Telegram-канал Sepah Pasdaran.
-
2025-07-28 08:29
Глава группы компаний "Ташир" Самвел Карапетян лично возглавит политическую силу, о создании которой ранее заявил. Об этом сообщил его племянник, председатель совета директоров ЗАО "Электрические сети Армении" Нарек Карапетян, выступая перед журналистами после литургии в Первопрестольном Святом Эчмиадзине.
-
2025-07-28 08:27
То, что сегодня делает премьер-министр против Церкви — абсолютно незаконный процесс. Об этом 27 июля в беседе с журналистами во дворе Первопрестольного Святого Эчмиадзина заявил бывший омбудсмен Армении Арман Татоян.