Երասխի մոտ` ՌԴ օդաչուների զոհվելու վայրում, ռազմահայրենասիրական կենտրոն կբացվի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ Արարատի մարզում այսօր կայացավ երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակության «Za Мир» ուսումնամեթոդական կենտրոնի հիմնարկեքի արարողությունը, իսկ «Россия» այգում տնկվեցին առաջին ծառերը։ Միջոցառումը կազմակերպել էր «МИР» միջազգային մարդասիրական հիմնադրամը։
Նոր կենտրոնը գործելու է Երասխ գյուղի մոտակայքում`Եղեգնաձորի ճանապարհին, Նախիջևանի սահմանի մոտ, որտեղ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ադրբեջանցի զինվորականները ռուսական Մի-24 ուղղաթիռ էին խոցել։ Համեստ, բայց հուզիչ արարողությունն անցավ առանց պաթոսի, միջոցառմանը մասնակցեցին Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ավիախմբի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Պետրովը, հայ–ռուսական զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ–մայոր Տիգրան Փարվանյանը, զինծառայողներ, Երևանում ՌԴ ՊՆ–ին կից №21 ռուսական դպրոցի աշակերտներն ու Արարատի մարզի հանրության ներկայացուցիչները։
«Մի-24 ուղղաթիռը կործանվել է հենց այստեղ։ Խոսելը դժվար է, օդաչուները նույնիսկ երեխաներ դեռ չունեին։ Տղաները կապրեն մեր սրտերում այնքան ժամանակ, քանի դեռ մենք կհիշենք նրանց»,– ասաց գնդապետ Պետրովը։
Նա երախտագիտություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և ընդգծեց` ընդամենը երկու տարվա ընթացքում ամայի հողակտորը վերածվել է լավ կահավորված համալիրի։
Արարողության մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին զոհված օդաչուներին, ծաղիկներ խոնարհեցին նրանց արձանների մոտ, որոնք կանգնեցվել էին մեկ տարի առաջ, և 300 ծառ տնկեցին Ռուսաստանի քարտեզը կրկնող նոր այգում։
ՌԴ ավիակայանի հրամանատարի դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալի հետ սալորի ծառ տնկեց նաև Sputnik Արմենիայի ղեկավարը։ Այգին մի քանի մասի է բաժանված, որոնք խորհրդանշում են Ռուսաստանի մարզերը։ Հարևանությամբ նմանատիպ մտահղացմամբ «Армения» անունը կրող այգի կբացվի։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.