Փաշինյան․ Արցախը պետք է լինի հիմնական խոսացողը Ադրբեջանի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակասություն չի տեսնում, որ մի կողմից Արցախն ակնկալում է, որ Հայաստանը պետք է իրեն պաշտպանի միջազգային հարթակներում, իսկ Հայաստանն էլ կարծում է, որ Արցախը պետք է Ադրբեջանի հետ առանձին բանակցի:
«Եթե կա հակասություն, դա առաջացել է շատ մեծ մի սխալի արդյունքում, որ 1998 թվականին Արցախը դուրս է թողնվել բանակցային պրոցեսից»,- Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Աղետալի սխալ է տեղի ունեցել, որի աղետալի հետևանքները մինչ օրս էլ կրում ենք: 2018 թվականից իմ դիրքորոշումը եղել է այն, որ Արցախը պետք է լինի հիմնական խոսացողը ԼՂ խնդրի կարգավորման և ԼՂ հայության պաշտպանության վերաբերյալ: Ես շարունակում եմ մտածել այդպես, որ այո, ԼՂ ներկայացուցիչները պետք է լինեն խոսակցության կողմ: Սա ճիշտ դիրքորոշում է: Կարծում եմ՝ սա ԼՂ մեր հայրենակիցների իրավունքները պաշտպանելու լավագույն ձևն է: Ես դրանում համոզված եմ: Բոլոր բանակցություններում այդ դիրքորոշումը պաշտպանում եմ»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ այդ դեպքում Հայաստանն է դուրս մնում խոսակցությունից, Փաշինյանն արձագանքեց. «Հայաստանը չի կարող խոսակցությունից դուրս մնալ, եթե ուզենա էլ, չի կարող, որովհետև Հայաստանը միջազգային իրավունքի սուբյեկտ է և տարածաշրջանային ու միջազգային հարաաբերությունների որևէ հարցից չի կարող դուրս մնալ: Իհարկե, ԼՂ խնդիրը մեզ համար ունի հատուկ կարևորություն, և մենք բոլոր միջոցներով պաշտպանում ենք նաև ԼՂ մեր հայրենակիցների շահերը: Դա արտահայտվում է նրանով, որ 2020-ի աղետալի պատերազմից հետո ամեն ինչ անում ենք, որ ԼՂ մեր հայրենակիցները շարունակեն ապրել ԼՂ-ում:
ԼՂ մեր հայրենակիցների հաջողության գրավականը այնտեղ ապրելն է, այնտեղ ստեղծագործելը, արարելն է: ՀՀ-ն բոլոր հնարավոր պայմանները ստեղծում է դրա համար: ԼՂ բյուջեն երբեք այդքան չի եղել, քան այսօր է, երբեք ՀՀ բյուջեից այդքան աջակցություն չի ստացել»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, Փաշինյանն ասաց. «Այո, մենք գտնում ենք, որ Ադրբեջանի և ԼՂ-ի միջև պետք է տեղի ունենա խոսակցություն, երկխոսություն, բանակցություն: Եթե 1998-ին ԼՂ-ն բանակցային գործընթացից դուրս թողնված չլիներ, ԼՂ հարցը վաղուց արդեն կարգավորվել էր»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Արցախի ԱԺ բոլոր ուժերը համատեղ հայտարարություն էին ընդունել, որտեղ մասնավորապես, ասվում է. «Հայաստանի Հանրապետության ո՛չ մի իշխանություն իրավունք չունի հրաժարվել Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու առաքելությունից կամ ընդունելի համարել որևէ փաստաթուղթ, որտեղ ինքնիշխան Արցախի Հանրապետության գոյությունը կասկածի տակ կդրվի։
Պահանջում ենք Հայաստանի Հանրապետության իշխանություններից՝ միջազգային հարթակներում հանդես գալ հայկական երկու հանրապետությունների միասնական շահերը պաշտպանելու դիրքերից՝ հիմք ընդունելով առկա հիմնարար փաստաթղթերը, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը և Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի պատմական որոշումը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 15:06
Спикер парламента РА Ален Симонян на встрече с председателем Совета Федерации РФ Валентиной Матвиенко поднял вопрос армянских пленных и без вести пропавших. Об этом сообщает пресс-служба армянского парламента.
-
2025-06-06 15:04
Спикер Совфеда Валентина Матвиенко в ходе официального визита в Армению встретилась с премьер-министром республики Николом Пашиняном. Об этом сообщила пресс-служба СФ.
-
2025-06-06 14:58
Федеральный суд в Бостоне заблокировал решение администрации президента США Дональда Трампа запретить въезд в Соединенные Штаты иностранных студентов Гарвардского университета до дальнейшего судебного разбирательства. Об этом сообщило агентство Reuters.
-
2025-06-06 14:55
Инцидент произошел после полуночи. Около часа ночи они сели на лошадей и поскакали за третьей лошадью, которая находилась недалеко от границы. Об этом в интервью Новости Армении - NEWS.am рассказал член совета общины Тег Аргам Овсепян, рассказав обстоятельства, при которых двое несовершеннолетних заблудились и оказались на территории Азербайджана.