Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ․ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՉԵՆ ԱՋԱԿՑՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՀԵՏ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՕՐԱԿԱՐԳԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
2019 թվականի ապրիլից մենք ականատես ենք լինում, որ Թուրքիայի պաշտոնական հռետորաբանությունը Էրդողանի ցուցումով ամբողջապես փոխվում է: Այս մասին թյուրքագիտական երկու նոր գրքերի շնորհանդեսին ասաց թուրքագետՎարուժան Գեղամյանը:
«2019 թվականի ապրիլի 24-ին մենք ունենում ենք ոչ թե ելույթ, որտեղ քննարկվում է ընդհանուր ցավը, որին հղում է կատարում Ժիրայր Լիպարիտյանը, ոչ թե համատեղ կեցությանը կամ այլ բաների, այլ խոսվում է Հայաաստանի ու հայության դեմ ուղղված մեղադրանքների մասին ու փաստացի հայտարարվում է արցախյան գալիք պատերազմում Թուրքիայի մասնակցության հիմնավորման մասին: Այսդ ելույթից հետո թուրքագետներս բարձրաձայնեցինք սրա մասին հնարավոր բոլոր ձևաչափերով, թե մամուլում, թե փակ հանդիպումներով, բայց որպես կանոն մենք ստացանք պատասխանը, թե մենք էլի ընկել ենք պատմության գիրկը և դա իրականության հետ կապ չունի»,- ասաց նա:
Նրա խոսքով` 2020 թվականի պատերազմից հետո, երբ ակնհայտ դարձավ Թուրքիայի մասնակցությունը պատերազմին ոչ թե միջնորդավորված է, այլ ուղիղ է, դրանից հետո սկսեցին ակտիվ քարոզել, որ Հայաստանում մենք ենք հրահրում թշնամանք թուրքերի նկատմամբ և Թուրքիայում նման բան չկա:
«Մենք տեսնում ենք ոչ միայն Էրդողանի բերանից արտասաանված հակահայկական թեզեր, այլ ըստ էության այդ թեզերի տիրաժավորում հասարակության լայն շրջանակում: Թուրքիայում չեն աջակցում հայերի հետ խաղաղության հասնելու օրակարգը: Մեզ ասում են, որ մենք թուրքագետ չենք, այլ թուրքատյաց ենք, փաստերոն մեզնից պահանջում են, որ մենք ոչ միայն դավաճանենք հայրենիքը, այլ նաև գիտությանը, որովհետև գիտությունը մեզ ապացուցում է, որ ունենք պետություն, որը հակահայկական է թե իր պետական հռետորաբանությամբ, թե իրականացրած քայլերով»,- ասաց նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 08:02
В Армению в январе-мае 2025 года прибыли 691 882 туриста, что на 73 562 человека меньше, чем за аналогичный период 2024 года. Это следует из данных, обнародованных Комитетом по туризму Армении.
-
2025-06-17 07:59
На фоне обострения напряженности между Израилем и Ираном Индия начала эвакуацию своих граждан из зон повышенного риска в Иране и активно рассматривает варианты эвакуации через территорию Армении. Об этом пишет The New Indian Express.
-
2025-06-17 07:56
Президент США Дональд Трамп заявил, что в текущей эскалации между Израилем и Ираном преимущество на стороне Израиля. По его словам, Тегеран "не побеждает в этой войне", и единственным выходом из конфликта является начало немедленных переговоров. Такое заявление он сделал во время встречи с премьер-министром Канады Марком Карни на полях саммита G7. Его слова приводит РИА Новости.
-
2025-06-17 07:55
В июне 2025 года 78 из 80 партий срезанных цветов, поставленных из Армении в Россию, не прошли карантинный фитосанитарный контроль в местах назначения. Об этом сообщает Россельхознадзор на своем официальном сайте.