Հրապարակել են Պեմզաշենի դաժան սպանության մեջ կասկածվողների լուսանկարները
Տելեգրամյան ալիքները հրապարակել են Պեմզաշենում դաժան սպանությունն իրականանելու մեջ մեղադրվողների լուսանկարները։ Նրանցից մեկի լուսանկարներից երևում է, որ Նիկոլ Փաշինյանի ակտիվ աջակից է։ Լուսանկարներ ունի հեղափոխությանն ակտիվ մասնակցությունից, ինչպես նաև 2020թ․ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ժամանակ տեղադրել է լուսանկար՝ «Հեղափոխությանն ասում եմ այո» գրությամբ։
Կրկին նշենք, որ այս պահին լուսանկարները տարածում են տելեգրամյան ալիքները և ֆեյսբուքյան օգտատերերը, իսկ իրավապահները, քննչական մարմինները անուններն անգամ դեռ չեն հրապարակել։
Նշենք, որ Նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշենում տեղի ունեցած դաժան սպանությունների կասկածյալների ձերբակալման մասին հայտնել է ոստիկանությունը։
Առաջին ձերբակալվածը, ըստ մամուլի, Վրույր Բարսեղյանն է, որը խոստովանել է հանցանքը։ Պեմզաշենի ղեկավարը News.am-ի հետ զրույցում ասել է, որ ձերբակալված երկու երիտասարդները ազգականներ են եղել։ Ըստ «Հրապարակ»-ի հորեղբորորդիներ են։ Երկրորդ ձերբակալվածը, մասնավորապես, Արկադի Բարսեղյանն է, որն առավել հայտնի է «տիխի» մականունով։
Հիշեցնենք, որ երկիրը ցնցած հանցագործության ժամանակ դաժանաբար սպանվել էր Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի՝ 31-ամյա բնակչուհին, նրա 11-ամյա դուստրն ու 8-ամյա որդին։
Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել։
Yerevan Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.