Մարտակերտում բացվել է «ԱՐՄԱՏ ՕԴՈՒՄ» ԱԹՍ-ների արտադրամասը
Երեկ Մարտակերտում բացվեց «ԱՐՄԱՏ ՕԴՈՒՄ» անօդաչու թռչող սարքերի արտադրամասը, որը նման երկրորդ արտադրամասն է Արցախում և 24-րդը՝ «Արմատ» նախագծի շրջանակում։ Ծրագիրն իրականացել է Մարտակերտի քույր քաղաք Ֆրանսիայի Սարսել համայնքի և տեղի հայ համայնքի ֆինանսավորմամբ։ Այս մասին Telegram հարթակի իր ալիքում գրել է Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
Իսկ այսօր Ստեփանակերտում կայացել է արցախյան «ԱՐՄԱՏ»-ի առաջին ցուցահանդեսը։ Շուրջ 600 ուսանող արդեն հետաքրքիր և գործնական տեխնոլոգիական կրթություն է ստանում «Արմատ»-ում, և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ղեկավարության հետ քննարկել ենք Արցախում «Արմատ»-ի թվի էական ավելացման հնարավորության մասին։
Գործունեության արդյունքները շոշափելի են և ուրախալի, սակայն մենք դեռևս երկար ճանապարհ ունենք անցնելու Արմատի և նմանատիպ այլ կրթական ծրագրերի մատչելիության և արդյունավետության մակարդակն Արցախում բարձրացնելու ուղղությամբ։
Շնորհակալություն «Արմատ»-ի հովանավորներին և թիմի ղեկավարներին՝ իրենց կարևոր ներդրման համար:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 13:35
Инспекционный орган безопасности продуктов питания Армении в рамках проводимого на рынке мороженого мониторинга представил результаты экспертизы образцов, взятых на производственных объектах, принадлежащих ООО «Игит» и «Пинк Берри» и индивидуальному предпринимателю Азату Казанчяну.
-
2025-06-07 13:33
Оппозиционная фракция «Честь имею» Национального Собрания Армении выдвинула кандидатом на пост премьер-министра в рамках инициируемого процесса импичмента главу общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 13:03
Спасатели обнаружили тело женщины в канале рядом с улицей Исакова в Ереване, сообщает пресс-служба МВД Армении.
-
2025-06-07 13:01
В Первопрестольном Святом Эчмиадзине приняли решение впредь реже реагировать на дискредитирующие заявления властей — в частности, на публикации с ненормативной лексикой премьер-министра Никола Пашиняна о Церкви и мирской жизни духовенства. Об этом сообщает газета «Жоховурд» со ссылкой на источники.