Հարութ ԱՌԱՔԵԼՅԱՆ․ Ի՞ՆՉ ԿԱՆԻ ԻՐԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐԽՈՒԺՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի տարածք Ադրբեջանի ռազմական ներխուժման դեպքում Իրանը տարբեր քայլերի կդիմի․ կփորձի օգտագործել Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների հարցը, ինչպես նաև Նախիջևանի հարցը՝ հաշվի առնելով, որ իրանական հասարակությունում տարածված է Նախիջևանի գրավման թեզը։ Այս մասին News.am-ի «Ուժի գործոնը» հաղորդաշարի շրջանակում հայտարարեց իրանագետ Հարութ Առաքելյանը։
Նա հավելեց, որ Իրանն իր շահերին լուրջ սպառնալիքի դեպքում կարող է դիմել նաև Ադրբեջանի ուղղությամբ գնդակոծությունների։
«Ադրբեջանը ռազմական գործողությունները Հայաստանի հարավից տեղափոխել է դեպի Ջերմուկ՝ Իրանի կողմից հավանական հարվածից հեռու, բայց եթե Ադրբեջանը ցանկանա Հայաստանը հատել Ջերմուկի ուղղությամբ, ապա Իրանի համար ռազմավարական տեսանկյունից ավելի նպատակահարմար կլինի մտնել Նախիջևան, քանի որ այնտեղ ավելի հեշտ է ներթափանցել, քան Լեռնային Սյունիք։ Այս ամենը կհանգեցնի մեծ պատերազմի։ Իրանը կարող է փորձել նաև ստիպել Ալիևին դուրս գալ Ադրբեջանում շիիզմի դեմ։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանում ձերբակալում են բոլոր նրանց, ովքեր հուղարկավորության ժամանակ բացականչում են՝ «Ես Հուսեյնն եմ» (շիաների երրորդ իմամը)։ Ադրբեջանում պայքարում են դրա դեմ։ Իրանը չի ցանկանում դեմ արտահայտվել ադրբեջանցի շիա ժողովրդին, այլ ցանկանում է ցույց տալ իր անհամաձայնությունը Բաքվի սիոնիստական իշխանությունների հետ։ Իրանը Արևելյան դիվանագիտություն է վարում՝ փորձելով չսրել հարաբերությունները Ադրբեջանի բնակչության հետ։ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանին շնորհավորելը ոչ թե աջակցություն է, այլ հավասարակշռություն պահպանելու փորձ։ Դա թույլ է տալիս Թեհրանին անհրաժեշտության դեպքում անդրադառնալ նրան, որ նա աջակցություն է հայտնել նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»,-նշեց Առաքելյանը։
Նա հիշեցրեց, որ Իրանն արդեն երկար ժամանակ ցանկություն է հայտնում կառուցել Հյուսիս-Հարավ ճանապարհի հարավային հատվածը Հայաստանի տարածքում՝ շատ լավ իմանալով, որ Հայաստանը նման ռեսուրսներ չունի, բայց դրան խանգարել են ներհայկական խնդիրները, այդ թվում՝ կոռուպցիոն բնույթի։
«Պայմանագիրը, որը վերջերս Իրանի հետ ստորագրվեց ճանապարհի և Քաջարանի թունելի վերաբերյալ, կարևոր նշանակություն ունի, քանի որ իրանական ներկայությունը Հայաստանում կուժեղանա։ Դա անվտանգության ոլորտում լրացուցիչ բաղադրիչ կստեղծի»,-հավելեց փորձագետը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 06:19
Госсекретарь Марко Рубио приказал во вторник посольствам США по всему миру выполнить распоряжение об увольнении всех оставшихся сотрудников Агентства США по международному развитию (USAID), сообщает Associated Press.
-
2025-06-12 06:15
Руководитель парламентской фракции блока «Армения» Сейран Оганян опубликовал подписи всех 28 депутатов фракции о выражении вотума недоверия премьер-министру Армении Николу Пашиняну.
-
2025-06-12 06:11
Действия и заявления действующих властей во главе с премьер-министром Армении Николом Пашиняном, направленные против Армянской Апостольской Церкви и ее служителей, перешли все мыслимые и немыслимые границы. Об этом говорится в совместном заявлении советов Тегеранской и Исфаханской епархий ААЦ.
-
2025-06-12 05:58
Посольство России в Армении выразило соболезнования родным и близким погибших при взрыве жилого дома в Чамбараке (Гегаркуникская область).