Ստամբուլի պայթյունի գործով ձերբակալված կա
Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Իսթիքլյալ փողոցում ռումբ թողած քաղաքացին ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է թուրքական «TRT World» հեռուստաալիքը` հղում անելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին։
Նշենք, որ նոյեմբերի 13–ին Թուրքիայի կենտրոնում պայթյուն էր որոտացել, որի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր 6 զոհի մասին։ Ավելի ուշ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտնել էր 81 տուժածի մասին և նշել, որ երկրի իշխանությունները Ստամբուլում տեղի ունեցած պայթյունը համարում են ահաբեկչություն, որը մի կին է իրագործել։
Ներքին գործերի նախարարը լրագրողներին ասել է, որ նախնական տվյալներով` պայթյունի հետևում կանգնած են Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) և քրդական Ժողովրդի պաշտպանության ջոկատները (YPG): Ե՛վ PKK-ն, և՛ YPG-ն Թուրքիայում համարվում են ահաբեկչական կազմակերպություններ:
Սոյլուն նաև նշել է, որ Թուրքիային ցավ պատճառած հարձակման և՛ կազմակերպիչները, և՛ հեղինակները կոշտ պատասխան կստանան։
«Մենք հետքը գտել ենք։ Կասկած կա, որ հրամանը եկել է Քոբանիից (Սիրիայի քաղաք.խմբ.), պայթյունն իրագործողը անցել է Աֆրինով, հիմա այս ամենը պարզվում է»,- ասել է նախարարը։
Նա հավելել է` Թուրքիան շուրջ վեց տարի այսպիսի ահաբեկչության չէր բախվել։
Նշենք, որ Իսթիքլյալ փողոցը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, արդեն բաց է հետիոտների համար։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.