Последние новости

Մարտունու օկուպացված տարածքների ադրբեջանական դիրքերի վրա չեն կրակել. Արցախի ՊԲ-ի հերքումը

Արցախից հերքում են ադրբեջանական կողմի տարածած լուրերն, իբր հայկական կողմը կրակ է բացել Մարտունու շրջանում տեղակայված ադրբեջանական դիրքերի վրա։ Տեղեկուէթյունը հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 13֊ի լույս 14֊ի գիշերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,–ասվւմ է ԱՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` այսօր Ադրբեջանը տարածել էր նաև, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները նոյեմբերի 13-ի երեկոյան կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ–ն հերքել էր այդ լուրը։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ