Թեհրանում Ադրբեջանի դեսպանին բողոքի նոտա են հղել
Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն կանչվել է Իրանի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա են հղել՝ կապված Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում Ադրբեջանի քաղաքացիների հանցավոր գործողությունների հետ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի դեսպանին ներկայացվել են փաստեր և ապացույցներ՝ Իրանի տարածքում Ադրբեջանի մի շարք քաղաքացիների հանցավոր գործողությունների հետ կապված։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Իրանի կողմից Հայաստանին սատարելու մասին, ինչպես նաև մի շարք հայտարարություններ էր արել իրանական բանակի զորավարժությունների կապակցությամբ, ինչից հետո հաղորդվել էր, որ Թեհրանում ադրբեջանական դիվանագիտական առաքելության ղեկավար Ալի Ալիզադեն կանչվել է ԻԻՀ ԱԳՆ՝ Բաքվի պաշտոնյաների ոչ բարեկամական հռետորաբանության պատճառով:
Դրան հետևեց հայելային պատասխանը` Ադրբեջանում Իրանի դեսպան Սեիդ Աբաս Մուսավին կանչվեց այդ երկրի ԱԳՆ:
Ըստ հաղորդումների` իրանցի դիվանագետին դժգոհություն և մտահոգություն են հայտնել «Իրանի հակաադրբեջանական քարոզչության, զրպարտչական արշավի և Իրանի բարձրաստիճան քաղաքական և ռազմական գործիչների սպառնալից հռետորաբանության վերաբերյալ»:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 19:56
Президент США Дональд Трамп заявил, что представители иранских властей звонят ему с просьбой заключить соглашение по ядерной программе Тегерана.
-
2025-06-13 19:55
Международный аэропорт "Звартноц" принял три рейса иностранных авиакомпаний, запросивших вынужденную посадку. Об этом Sputnik Армения сообщили в Комитете гражданской авиации.
-
2025-06-13 19:53
Совет безопасности ООН сегодня соберется на внеочередное заседание в связи с израильской атакой на Иран. Об этом сообщил постпред России при ООН Дмитрий Полянский.
-
2025-06-13 19:48
Учитывая ситуацию, сложившуюся в Иране, призываем граждан РА, находящихся на территории ИРИ, сохранять бдительность, следовать официальным инструкциям, а в случае возникновения чрезвычайной ситуации обращаться в посольство по адресу электронной почты ([email protected]), страницам в социальных сетях (Facebook, Instagram), а также по следующим телефонным номерам - +98 21 66704833, мобильный: +989053774966.