Զելենսկին գնացել է Խերսոն
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գնացել է Խերսոն։ Այս մասին տեղեկացրել է «Ուկրինֆորմը»։
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Խերսոնը «վերադառնում է Ուկրաինայի վերահսկողության ներքո»։ Նոյեմբերի 12-ին նախագահի գրասենյակում տեղեկացրել էին, որ Խերսոնում և մարզում արդեն սկսել են աշխատել մարզի ռազմական աշխատակազմի ղեկավար Յարոսլավ Յանուշևիչը, Ազգային ոստիկանության և Ուկրաինայի Անվտանգության ծառայության աշխատակիցները։
Նշենք, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նոյեմբերի 9-ին հատուկ ռազմական գործողության գոտում գործող զորախմբավորման հրամանատար Սերգեյ Սուրովիկինի առաջարկով հրամայել էր ռուսական զորքերը Խերսոնի մարզում տեղափոխել Դնեպրի աջ ափից, որտեղ գտնվում է մարզկենտրոնը, ձախ ափ։ Սուրովիկինի խոսքով, բոլոր խաղաղ բնակիչները՝ ավելի քան 115 հազար մարդ, ովքեր ցանկացել են, արդեն տարհանվել են աջ ափից։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-20 09:46
«И если Христос не воскрес, то и проповедь наша тщетна, тщетна и вера ваша» (1 Коринфянам 15:14).
-
2025-04-20 09:44
Чудо схождения Благодатного огня происходит накануне праздника Воскресения Христова по юлианскому календарю. В этом году все христианские конфессии отметят Пасху одновременно, ее дата совпадала для всех ветвей христианства.
-
2025-04-20 09:44
Утро Великой Субботы начинается с того, что первой к храму Гроба Господня начинает двигаться армянская процессия с ключом от ворот.
-
2025-04-19 15:21
COVID-19 возник в результате утечки из китайской лаборатории в Ухане. Об этом, как пишут Ведомости, сообщается на сайте Белого дома.