Последние новости

Պապիկյանը չի կարծում, որ գերությունից վերադարձածներին պետք է բանակից ազատել

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կարծիքով ադրբեջանական գերությունից ազատված զինծառայողները չպետք է բանակից ազատվեն։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Պապիկյանը նման հայտարարություն արեց։

Լրագրողներից մեկի այն հարցին, թե գերությունից վերադարձածները ծանր հոգեբանական վիճակում են, արդյոք հնարավոր չէ որևէ օրենսդրական փոփոխությամբ նրանց ազատել բանակից, Պապիկյանը բացասական արձագանքեց։

«Չեմ կարծում, որ գերությունից վերադարձածներին պետք է բանակից ազատել»,- ասաց նա։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ