Հրանտ Մելիք-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ․ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ՓՈԽՎԵԼ Է ԱԼԻԵՎԻ ՎԱՐՔԱԳԾՈՒՄ. ՀԱՎԱՆԱԿԱՆ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ ԵՐԿՈՒՍՆ ԵՆ
Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ Շուշիում հնչեցրած նոյեմբերի 8-ի ճառը, այնուամենայնիվ, տարօրինակ է։ Մի կողմից Բաքուն ու Անկարան շտապեցնում են Հայաստանին արագ ստորագրել, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը, մյուս կողմից՝ փաստորեն, վիժեցնում այդ հնարավորությունը։ Այդ մասին Տելեգրամի իր ալիքում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Ինչու՞։ Սա կարևոր հարց է. ինչ-որ բան փոխվել է Ադրբեջանի վարքագծում։ Եվ փոխվել է ՌԴ նախագահ Պուտինի միջնորդությամբ Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո։ Հավանական սցենարները երկուսն են՝
- Ալիևը Հայաստանից շատ ավելի մեծ զիջումներ ստանալու հնարավորություն է տեսել,
- Պայմանավորվածություն կամ ճնշում կա ինչ-ինչ պատճառներով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը դեռևս առկախված թողնել։
Հնարավոր երկու այս տարբերակն էլ քննարկելու առարկա են։ Բայց կարևոր մեկ այլ հանգամանք էլ կա, որ աչք է ծակում։ Այն, որ Փաշինյանն էլ, կարծես Ալիևի հետ սինքրոնիզացված, իր սուր խոսքով ու Ադրբեջանին ուղղված քննադատություններով ավելի ու ավելի անհնար է դարձնում այս փուլում խաղաղության պայմանագրի ստորագրումը։
Սա իրականում բարդ վիճակ է։ Մի կողմից պարզ է, որ խաղաղության պայմանագիր կոչվածը ոչ մի լավ բան չի սուլում Հայաստանին ու Արցախին։ Ավելին՝ այն կործանարար է հայկական պետությունների համար։
Մյուս կողմից էլ, եթե Ալիևի ցանկությունն իսկապես ավելի մեծ զիջումներ կորզելն է, ուրեմն նրա այդ խաղին մասնակից լինելը կրկնակի վտանգավոր է Հայաստանի համար։ Եվ ուրեմն ի՞նչ անել։
Իհարկե, Հայաստանի համար լավագույն վիճակը նոր բանակցող ասպարեզ բերելն է։ Նման որոշման անհրաժեշտության ու սպասվող դրական արդյունքների մասին շատ եմ խոսել։ Բայց մինչ այս պահն ունենք այն, ինչ ունենք։ Եվ, ցավոք, այս իշխանությունների համար ես չունեմ «ի՞նչ անել» հարցի այլ պատասխան, քան հրաժարական տալն ու այդկերպ եղած բոլոր հակահայկական պայմանավորվածությունները չեղարկելը։ Դե, կամ էլ խորհուրդ տալ չհամագործակցել Ալիևի հետ և առաջնորդվել բացառապես Հայաստանի ու Արցախի շահերով։
Բայց այս իշխանությունների հետ որևէ հույս կապելն, իհարկե, լուրջ չէ։ Իսկ ահա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վրա արտաքին ճնշման հույս, այնուամենայնիվ, կա։ Ընդ որում, այդ ճնշումը կարող է լինել (կամ արդեն կա) թե՛ Ռուսաստանից, և թե՛ Արևմուտքից։ Առաջինը պետք է որ փորձի հետաձգել մեր տարածաշրջանի հակամարտությունների հանգուցալուծումը մինչ Ուկրաինայում առաջացած խնդիրների լուծումը։ Արևմուտքն էլ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման՝ նախևառաջ Ռուսաստանին և Թուրքիային ուղղված իր նախապայմաններն ունի։
Այնպես որ, ամեն ինչ շատ ավելի է խճճված, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Ամեն դեպքում, աչքը պետք է անընդհատ Ալիևի վրա պահել։ Նորից եմ կրկնում՝ ինչ-որ բան փոխվել է նրա վարքագծում»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 13:04
Азербайджановед Татевик Айрапетян анализирует отдельные части выступления Алиева через призму отношений Азербайджана с США, ЕС и Россией. Поскольку сегодня в разных источниках распространяется информация о том, что Трамп поделился видео, где Алиев его восхваляет, Айрапетян начинает с блока «Азербайджан – США».
-
2025-07-22 12:35
Уже несколько месяцев как главарь развязал вызывающую обеспокоенность кампанию против одного из самых священных символов национальной идентичности Армении – Армянской апостольской церкви. Об этом говорится в заявлении, распространенном оппозиционным движением «Аякве».
-
2025-07-22 12:32
Экс-глава общины Авшар и брат бывшего депутата Араика Арутюняна – Сурик Григорян вернет государству 22 миллиона драмов ($55тыс.). Об этом сообщает прокуратура Армении.
-
2025-07-22 12:31
Сколько бы Пашинян ни пытался уйти от 44-дневной войны и её последствий, его «конструктивный партнёр» Алиев постоянно напоминает, что чаша терпения переполнилась и политическое решение было принято после заявления: «Арцах — это Армения, и точка».