Последние новости

Red Wings ավիաընկերությունը Մախաչկալայից Երևան ուղիղ չվերթներ կիրականացնի

Red Wings («Կարմիր թևեր») ավիաընկերությունը դեկտեմբերին ուղիղ չվերթներ կիրականացնի Ռուսաստանի տասը քաղաքներից, այդ թվում՝ Մախաչկալայից, դեպի Երևան։

«Մախաչկալա-Երևան» ուղղությունը հազվագյուտ է և հասանելի է միայն Red Wings-ի ուղևորներին։ Չվերթները կիրականացվեն դեկտեմբերի 6-ից, երեքշաբթի օրերին ժամանակակից հարմարավետ SSJ100 100 տեղանոց ինքնաթիռներով։

Տոմսերն արդեն հասանելի են flyredwings.com պաշտոնական կայքում, ինչպես նաև ընկերության բջջային հավելվածում։

Հայաստանը կլինի չորրորդ երկիրը, ուր Red Wings-ը ուղիղ չվերթներ կիրականացնի Մախաչկալայի բազային օդանավակայանից։ Ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում նաև դեպի ԱՄԷ, Թուրքիա և Ուզբեկստան։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ