Իրանի ԱԳՆ խոսնակը արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին իր հերթական ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հատկապես վերջին շաբաթների ընթացքում ադրբեջանական քաղաքական և տեղեկատվական դաշտում հակաիրանական հայտարարությունների աճին։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։
Քանանին մեկնաբանել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարություններին, որոնց համաձայն Իրանի թյուրքալեզու բնակչությունը կտրվել է Ադրբեջանից։
Քանանին իր խոսքում հիշեցրել է, որ անցած շաբաթ Իրանում Ադրբեջանի դեսպանին այս առիթով հրավիրել են Իրանի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել։
«Իրանի քաղաքականությունը հիմնված է բարիդրացիության և հարևան երկրների հետ համագործակցության ընդլայնման վրա։ Ադրբեջանն այս հարցում բացառություն չէ, բայց ոչ ոք իրավունք չունի սխալ մեկնաբանել Իրանի այս քաղաքականությունը։ Նման «աննշան քամիներից» Իրանի դիրքորոշումն ավելի էմոցիոնալ չի դառնում, հետևաբար, ոչ ոք չպետք է Իրանի լռությունն ու համբերությունը ընկալի որպես թուլություն»,- ասել է Քանանին։
Նա հավելել է, որ Ադրբեջանի նկատմամբ Իրանի կողմից փոխադարձ գործողությունների լռությունը կամ բացակայությունը Թեհրանի պատիվն է։ Քանանին ընդգծել է, որ տարածաշրջանի երկրների պատմությունը թափանցիկ է և չի կարող խեղաթյուրվել՝ խորհուրդ տալով Բաքվի իշխանություններին ճիշտ ուսումնասիրել պատմությունը։
«Մենք կարծում ենք, որ տրիբունաներից և լրատվամիջոցներից խնդիրների մասին բարձրաձայնելը և տրտնջալը չեն օգնում երկու երկրների հարաբերություններին։ Մենք Ադրբեջանի հետ երկխոսության տարբեր կառույցներ ունենք, և մենք կարող ենք ամեն ինչ քննարկել դիվանագիտական շրջանակներում»,- ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։
Վերջինս կրկին անդրադարձել է տարածաշրջանում արտաքին ուժերի առկայությունը՝ նշելով, որ նրանց դերը հարևանների հետ հարաբերություններում միշտ բացասական է եղել։
ORAGIR.NEWS
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».