Մայր Աթոռ․ Փաշինյանի ձևակերպումները որևէ ձևով չեն նպաստում կենսական այդ հիմնախնդիրների լուծմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցում արտահայտած մոտեցումները և ձևակերպումները որևէ ձևով չեն նպաստում կենսական այդ հիմնախնդիրների լուծմանը։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ի իր հարցազրույցում ասել էր, թե ձևավորվում են պետություն-եկեղեցի նոր հարաբերություններ. «Այս ամենի արդյունքում, կարող է, ի վերջո, հնարավորություն ստեղծվել, որ եկեղեցին զբաղվի իր բուն գործառույթներով և ավելի համապարփակ անդրադառնա հոգևոր օրակարգին»:
Տեր Եսայի քահանա Արթենյանը նշեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը բազմիցս տարբեր ձևաչափերով անդրադարձ է ունեցել ներհասարակական բևեռացվածությանը և երկրում առկա լարվածությանը. «Ինչպես և հորդորել ամեն ջանք ի գործ դնել՝ ազգային կյանքում բաժանարար գծերը վերացնելու, ժողովրդի միասնականությամբ երկրում տիրող մթնոլորտն առողջացնելու և ազգային բոլոր շրջանակների ներգրավմամբ Հայաստանի ու Արցախի առջև ծառացած գոյաբանական, անվտանգային մարտահրավերները հաղթահարելու համար»։
Նա հիշեցրեց, որ վերջին անգամ ՀՀ իշխանություններին ուղղված նման հորդորով հանդես էր եկել Գերագույն հոգևոր խորհուրդը. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցում արտահայտած մոտեցումները և ձևակերպումները որևէ ձևով չեն նպաստում կենսական այդ հիմնախնդիրների լուծմանը։ Ավելին՝ առաձգական դատողությունների միջոցով, կարծես թե, փորձ է արվում արդարացնել և անգամ նվիրագործել Եկեղեցու նկատմամբ իշխանությունների ժխտական դիրքորոշումը՝ այն քողարկելով իբրև թե «նոր հարաբերություններ» հասկացությամբ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: