ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը կոչով դիմել է G20-ի ղեկավարներին
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը կոչ է արել G20-ի ղեկավարներին Բալիի գագաթնաժողովից հետո համատեղ հայտարարության մեջ ներառել նաև «Սպորտային չեզոքության» մասին կետ։
«Պանդեմիայի ժամանակ Տոկիոյում և Պեկինում անցկացված օլիմպիական խաղերը հույս են տվել ողջ աշխարհին։ Օլիմպիական խաղերը կարող են միավորել ողջ աշխարհը միայն այն դեպքում, եթե դրան մասնակցեն ամբողջ աշխարհի մարզիկները։
Ի տարբերություն նախկինում երկրների միջև եղած այլ հակամարտություններին, այս անգամ որոշ երկրներ կարծում են, որ իրավունք ունեն մարզիկներին զրկել օլիմպիական խաղերից՝ քաղաքական դրդապատճառներով։ Եթե սպորտը դառնա քաղաքական ազդեցության գործիք, ապա այն ամբողջությամբ կփլուզվի։
Անհրաժեշտ է, որ օլիմպիական խաղերին մասնակցեն բոլոր երկրները, այդ թվում նույնիսկ հակամարտող կողմերը: Եթե մասնակցեն միայն դաշնակից երկրները, ապա օլիմպիական խաղերից խաղաղության իրական խորհրդանիշ չի լինի:
Ես խնդրում եմ G20-ի առաջնորդներին լսել խաղաղության իմ կոչը և հնարավորություն տալ իրագործել այն։ Խնդրում եմ ներառել սպորտային չեզոքությունը ձեր համատեղ հայտարարության մեջ»,- ասել է ՄՕԿ-ի նախագահը:
Հավելենք, որ նոյեմբերի 15-16-ը Ինդոնեզիայի Բալի կղզում տեղի է ունենալու G20-ի հերթական գագաթնաժողովը։
A1Plus.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 16:33
Президент США Дональд Трамп принял решение о выходе США из ЮНЕСКО. Об этом заявили в Белом доме.
-
2025-07-22 16:31
Свекрови бывшего мэра Эчмиадзина Дианы Гаспарян — Рузанне Асатрян, предъявлено обвинение в отмывании денег. Об этом сообщает издание ArmLur.am.
-
2025-07-22 16:29
По данным 24News, сразу после возвращения из отпуска, в четверг, премьер-министр Никол Пашинян отправится в Алтайский край Российской Федерации, где у него запланирована встреча с премьером РФ Михаилом Мишустиным.
-
2025-07-22 16:28
Давайте зафиксируем: между Anglo Asian Mining и Кашенским месторождением стоял Арцах и 120 тысяч армян Арцаха. Для того чтобы добраться до меди, нужно убрать с пути два этих препятствия.