Ռուսաստանն իրականացրել է Ուկրաինայի էներգետիկ համակարգի ամենազանգվածային գնդակոծությունը
Ռուսաստանն իրականացրել է Ուկրաինայի էներգետիկ համակարգի ամենազանգվածային գնդակոծությունը պատերազմի սկզբից ի վեր, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։
«Այսօր կրկին Ռուսաստանը լայնամասշտաբ հրթիռային հարվածներ է հասցնում էներգետիկ օբյեկտներին։ Սա էներգահամակարգի ամենազանգվածային գնդակոծությունն է պատերազմի սկզբից ի վեր»,- Facebook-ի իր էջում գրել է էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն։
Գալուշչենկոյի կարծիքով՝ այս հարձակումը կարող է ազդեցություն ունենալ ոչ միայն Ուկրաինայի, այլև «որոշ հարևան երկրների» էներգետիկ համակարգերի վրա։
«Հարվածները տեղի են ունենում ամբողջ ուկրաինական էներգահամակարգում՝ ինչպես արտադրական օբյեկտներում, այնպես էլ էլեկտրահաղորդման համակարգում»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ վթարային անջատումներ են կատարվում։ «Խնդրում եմ բոլորին ըմբռնումով վերաբերվել էներգամատակարարման հետ կապված կրիտիկական իրավիճակին, պահպանել հանգստություն և վստահել Ուկրաինայի էներգետիկներին և զինված ուժերին»,- հավելել է նա։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարության ներկայացուցիչ Յուրի Իգնատի խոսքով՝ այսօր ռուսական զորքերը «մոտ 100 հրթիռ» են արձակել Ուկրաինայի ուղղությամբ։ «Այո, սա զանգվածային հրթիռային հարձակում է։ Այո, կրիտիկական ենթակառուցվածքը առաջին նպատակն է։ Բայց, ինչպես տեսնում ենք, բնակելի շենքերի վրա հրթիռային հարձակումների հետևանքներ կան»,- նշել է նա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.