Վանդալիզմ Երևանում. Նժդեհի արձանի վրա պարսկերենով գրել են. «Մահ Խամենեիին»
Այսօր վանդալիզմի դեպքեր են գրանցվել Երևանում։ Անհայտ անձինք գրառումներ են արել ռազմական և պետական գործիչ Գարեգին Նժդեհի արձանի ու Արգենտինայի ազգային հերոս, փաստաբան, քաղաքական գործիչ Մանուել Բելգրանոյի կիսանդրու պատվանդանների վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է հաղորդավար, արևելագետ Աբրահամ Գասպարյանը։
«Երկրի ներսում թշնամու օրակարգերն սպասարկողների պակաս չկա։ Նժդեհը պատահական թիրախ չի դարձել, գրությունն էլ՝ ֆարսիով թարգմանաբար՝ «Մահ Խամենեիին», չի տեղավորվում հայության ու Հայաստանի ազգային-պետական գաղափարախոսության, շահերի ու արժեքների համատեքստում, դեռ չեմ խոսում մեծ առաջնորդի հիշատակի նկատմամբ նողկալի ու թշնամական սրբապղծության մասին»,- գրել է Գասպարյանը։
Նա դիմել է ՀՀ ոստիկանությանը՝ պահանջելով վայրկյան առաջ հայտնաբերել հանցանքի հեղինակին ու ամենախիստ պատիժ սահմանել նրա համար։
Ըստ Գասպարյանի՝ սա պետության ու ազգի երեսին թքելու քայլ է, աշխարհաքաղաքական վտանգավոր արարք, որն ավելի վատ գալիքի նախերգանք է։
Ավելի ուշ նա թարմացրել է գրառումը` նշելով, որ ոստիկանությունն օպերատիվ արձագանքել է և խմբեր ուղարկել դեպքի վայր։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 19:56
Президент США Дональд Трамп заявил, что представители иранских властей звонят ему с просьбой заключить соглашение по ядерной программе Тегерана.
-
2025-06-13 19:55
Международный аэропорт "Звартноц" принял три рейса иностранных авиакомпаний, запросивших вынужденную посадку. Об этом Sputnik Армения сообщили в Комитете гражданской авиации.
-
2025-06-13 19:53
Совет безопасности ООН сегодня соберется на внеочередное заседание в связи с израильской атакой на Иран. Об этом сообщил постпред России при ООН Дмитрий Полянский.
-
2025-06-13 19:48
Учитывая ситуацию, сложившуюся в Иране, призываем граждан РА, находящихся на территории ИРИ, сохранять бдительность, следовать официальным инструкциям, а в случае возникновения чрезвычайной ситуации обращаться в посольство по адресу электронной почты ([email protected]), страницам в социальных сетях (Facebook, Instagram), а также по следующим телефонным номерам - +98 21 66704833, мобильный: +989053774966.