Последние новости

ԶԼՄ-ներ․ Լեհաստանում ընկած հրթիռը, նախնական տվյալներով, Ուկրաինայի կողմից է արձակվել

Լեհաստանի տարածք ընկած հրթիռը, նախնական տվյալներով, արձակվել է ուկրաինական զորքերի կողմից ռուսական հրթիռը խոցելու համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին հղում անելով Associated Press-ին։

«Նախնական տվյալները ցույց են տալիս, որ Լեհաստանի տարածք ընկած հրթիռն ուկրաինական ուժերի կողմից արձակվել է մոտեցող ռուսական հրթիռի ուղղությամբ», -նշում է գործակալությունը:

Նոյեմբերի 15-ին լեհական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Լեհաստանի տարածքում ռուսական հրթիռների ընկնելու հետևանքով երկու մարդ է զոհվել։

Տեղի ունեցածի պաշտոնական վարկած դեռ չկա։ ՌԴ ՊՆ-ն տեղի ունեցածը սադրանք է անվանել։ ՆԱՏՕ-ն այսօր արտահերթ նիստ է հրավիրում։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ