«Հրապարակ»․ ԱՐՑԱԽՈՒՄ ՇՏԱՊՈՒՄ ԵՆ ՆՇԱՆԱԿԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՕՐԸ
«Հրապարակ» թերթը գրում է․ Արցախում շտապում են հնարավորինս շուտ սահմանադրական հանրաքվեն կյանքի կոչել, նախապես մտածում էին եկող տարի գարնանը հանրաքվե նշանակել, սակայն վերջին օրերին կարծես իրավիճակ է փոխվել, և կա տրամադրվածություն՝ մինչև տարեվերջ՝ դեկտեմբերի 20-22-ն ընկած միջակայքում, նշանակել սահմանադրական հանրաքվեի օրը։
Երեկ Արցախի խորհրդարանն արտահերթ նիստ է արել, որի օրակարգում «Ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերն են եղել: Նախագծով հնարավորություն է ընձեռվել, որ 44-օրյա պատերազմից հետո տեղահանված և Հայաստան տեղափոխված արցախցիները ևս կարողանան մասնակցելու հանրաքվեին: Հավանաբար, Հայաստանում կգործի միասնական ընտրատեղամաս, որը կտեղակայվի ՀՀ-ում գտնվող Արցախի օպերատիվ շտաբում։
Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխություններով ոչ միայն երկրում կառավարման համակարգն է փոխվում՝ դեպի նախագահական համակարգ, այլև տարանջատվում են նախագահական և խորհրդարանական ընտրությունները, ինչն այս իրավիճակում որոշակի ռիսկեր է պարունակում, քանի որ նախագահի հրաժարականի դեպքում խորհրդարանն էլ է ավտոմատ լուծարվում։ Նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո՝ 1 տարվա ընթացքում, կլինեն խորհրդարանական ընտրություններ, թերևս` տարվա առաջին կեսին, իսկ 2024-ին՝ նախագահական ընտրություններ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 18:10
Доходы бюджета Армении за I полугодие 2025 года выросли на 15,2% и составили 1 433 млрд драмов (~ 3,72 млрд $). Расходы увеличились на 19,4%, достигнув 1 472 млрд драмов (~ 3,82 млрд $), но при этом оказались примерно на 15 % ниже запланированных показателей. Эти данные отражены в статистике министерства финансов Армении.
-
2025-07-30 18:09
Апелляционный уголовный суд признал незаконным обыск 18 июня в доме главы ГК «Ташир» Самвела Карапетяна. Об этом сообщила адвокат Лианна Гаспарян.
-
2025-07-30 18:01
Бывший депутат Бундестага Эдуард Линтнер был признан виновным в получении более 60 000 евро от структур, связанных с Азербайджаном, за положительные высказывания и политическую деятельность в интересах этой страны в Совете Европы, сообщает ZDF.
-
2025-07-30 18:00
Апелляционный суд отклонил жалобу адвокатов по поводу ареста главы Ширакской епархии ААЦ, архиепископа Микаэла Аджапахяна.