ԵԺԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է, որ Արմեն Աշոտյանի մուտքը Լիսաբոն արգելել են
Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գլխավոր քարտուղար Թանասիս Բակոլասը մտահոգություն է հայտնել, որ հայ քաղաքական գործիչ Աշոտյանին արգելել են մեկնել Լիսաբոն։
«Ես խիստ մտահոգված եմ, որ Արմեն Աշոտյանին արգելել են մեկնել Լիսաբոն և թույլ չեն տվել միանալ մեր Քաղաքական ասամբլեային։ Նման գործելակերպը բացարձակապես անընդունելի է։ Հայաստանի կառավարությունը չպետք է միջամտի ժողովրդավարական ճանապարհով ընտրված քաղաքական գործիչների ցանկացած հավաքներին»,- Twitter-ի իր էջում գրել է Թանասիս Բակոլասը։
Ավելի վաղ Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահը հայտնել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանում անձնագրային ստուգման փուլում իրեն արգելում են լքել Հայաստանը «այն անհեթեթ հիմքով, թե իբր ես մեղադրյալ եմ ինչ-որ մի գործով»։
«Ես ուղևորվում էի Լիսաբոն Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական համաժողովին։ Ավելորդ է ասել, թե ինչի մասին պիտի լիներ իմ այցը, իմ ելույթները և իմ հանդիպումները։ Աբսուրդն այն է, որ մինչ այս պահը ինձ ոչ մի մեղադրանք և ոչ մի գործով չի առաջադրվել։ Բայց սա էլ Նիկոլի ղեկավարած երկրի իրավապահ համակարգի կամակատարության վերջը չի։ Ինձ փոխանցել են ինչ-որ մի հեռախոսահամար, որը քննիչի է ու որի հետ, ուշադիր, ես ինքս իբր պիտի առավոտ կապվեմ։ Հիմա փաստաբանս փորձում է կապ հաստատել թե ՄԻՊ գրասենյակի (ֆորմալ է, հասկանում եմ), թե քննիչի հետ»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 19:56
Премьер-министр Никол Пашинян, возмущенный публикацией во французской прессе о том, что он купил в этой стране особняк стоимостью более 3 миллионов евро, на сегодняшнем заседании правительства вновь выступил с обвинениями в адрес второго президента Армении Роберта Кочаряна.
-
2025-06-05 19:55
По итогам переговоров грузинские таможенные службы пропустили в Россию 52 армянские фуры с алкоголем (коньяка и вина). Об этом заявил министр экономики Армении Геворк Папоян, на обсуждении отчета о выполнении госбюджета за 2024 год.
-
2025-06-05 19:52
Школы и детские сады закрываются по всей Армении. Об этом написала на своей странице в Facebook супруга экс-главы МИД Армении Нани Осканян, касаясь сегодняшнего заявления премьер-министра РА Никола Пашиняна о том, что в свое время в Дилижане последней было предоставлено здание детсада.
-
2025-06-05 19:49
Новый КПП в Мегри, на границе с Ираном, строящийся на кредит Европейского Банка реконструкции и развития, готов лишь на 11,5%. Об этом заявил председатель парламентской комиссии по региональной и евразийской интеграции Вагаршак Акопян в ходе обсуждения отчета о выполнении госбюджета Армении за 2024 год.