Արթուր Թովմասյանը ողջունել է Ֆրանսիայի Սենատի ընդունած որոշումը
Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է Ֆրանսիայի Սենատի ընդունած որոշումը և շնորհակալական նամակ հղել Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեին:
«Արմենպրես»-ին Արցախի ԱԺ-ից տեղեկացրին, որ Արթուր Թովմասյանը գործընկեր պատգամավորների անունից իր խորին երախտիքն է հայտնել Ֆրանսիայի Սենատի բոլոր անդամներին և նախագահին նման աներկբա տեքստի ընդունման համար, որը տրամաբանական շարունակությունն է 2020 թ. նոյեմբեր 25-ին Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին ընդունած պատմական բանաձևի:
«Հախուռն ուրախությամբ Արցախի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց Ֆրանսիայի Սենատի կողմից Ադրբեջանի ագրեսիվ և հայատյաց քաղաքականությունը դատապարտող բանաձևի ընդունման լուրը: Հուսով եմ, որ այս նախաձեռնությունը կնպաստի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղության գործընթացի վերսկսմանը և կստիպի Ադրբեջանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ հրաժարվելով ահաբեկչության և շանտաժի՝ իր քաղաքականությունից»,-գրված է Արցախի ԱԺ նախագահի նամակում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.