Իրատեսական չէ. Փաշինյանը` մինչև խաղաղության պայմանագիրը դելիմիտացիա անելու մասին
Ազդակներ կան, որ գուցե այդքան էլ իրատեսական չէ, որ խաղաղության պայմանագրի ստորագրման պահին դելիմիտացիան ավարտված լինի։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք հույս ունեինք և կար ըմբռնում, որ խաղաղության պայմանագրի ստորագրման կամ ուժի մեջ մտնելու պահին սահմանների դելիմիտացիան ավարտված կլիներ։ Հիմա ազդակներ կան, որ գուցե դա այդքան էլ իրատեսական չէ»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` այստեղ լուծում կա` զորքերի հետքաշման եղանակով 1990-ին գոյություն ունեցած սահմանագիծը հիմք ընդունել և զորքերը հետ քաշել սահմանից, իսկ սահմանը հսկելու գործառույթը հանձնել սահմանապահներին։
Նշենք, որ նոյեմբերի 11–ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանն ասել էր, որ Հայաստանն ամեն ինչ կանի, որ մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքվի։ Նա ընդգծել էր, որ խաղաղության պայմանագրի ուժի մեջ մտնելուց առաջ առնվազն դելիմիտացիայի գործընթացը պետք է ավարտված լինի։
Փաշինյանի խոսքով`դա անհրաժեշտություն է, քանի որ մի կողմից հայտարարվում է, որ փոխադարձաբար ճանաչում ենք տարածքային ամբողջականությունը, մյուս կողմից Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանից տարածքներ չի օկուպացրել և իրենք այնտեղ են, որտեղ իրենց սահմանն է։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.