Последние новости

Բլինքենն Ալիևին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը և սահմանափակել սադրանքները

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը և սահմանափակել սադրանքները։ Նա Ալիևի հետ քննարկել է հայ-ադրբեջանական երկկողմ խաղաղ բանակցությունների հարցով հետագա քայլերը:

«Պետքարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է խաղաղ գործընթացին և երկու կողմերին կոչ է արել պլանավորել հետագա բանակցությունները, ինչպես դա համաձայնեցվել է Վաշինգտոնում։ Նա կոչ է արել նախագահ Ալիևին պահպանել հրադադարի ռեժիմը և սահմանափակել սադրանքները՝ միաժամանակ ուսումնասիրելով Հայաստանի հետ վստահության ամրապնդման միջոցները՝ խաղաղության համար հող նախապատրաստելու համար»,-ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ