Լուծումներ ենք փնտրում. ՀՀ փոխվարչապետը` ՏՏ ոլորտում առաջացած խնդրի մասին
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում դոլարի արժեզրկումից հետո առաջացած խնդիրների լուծման համար կառավարությունը ժամանակավոր լուծման տարբերակներ է փնտրում։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նա տեղեկացրեց, որ e-drаft-ում տեղադրված է կառավարության մշակած միջոցառման նախագիծը, ըստ որի` նախատեսվում է ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին դրամով արտահայտված վաստակի անկման հատուցում։
«Ցանկացած հասույթ, որը ստացվում է դոլարով, այս իրավիճակում նեգատիվ ազդեցություն է թողնում թե՛ վաստակի, թե՛ հասույթի վրա։ Այս խնդիրն իրոք պետք է լուծում ստանա»,– ասաց փոխվարչապետը։
Գրիգորյանը միևնույն ժամանակ նշեց, որ թեպետ դոլարի փոխարժեքը նվազել է, բայց ոչ ոք չի նկատում, որ զուգահեռ ներմուծվող ապրանքների գնաճ չի եղել, ինչը նշանակում է, որ թեև եկամուտները անկում են գրանցել, սակայն Հայաստանում չկա այն գնաճը, ինչը աշխարհում է։
Դոլարային փոխարժեքի անկումով պայմանավորված միջոցառումների կարևորությունն ընդգծելով` Գրիգորյանն ավելացրեց, որ դեմ է այս հարցով օրենսդրական փոփոխություններին և հարկային փոփոխություններին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 11:46
Варварская бакинская администрация усиливает антиармянские настроения, угрожая безопасности Армении, считает заведующий Кафедрой иранистики факультета востоковедения ЕГУ Вардан ВОСКАНЯН.
-
2025-06-03 11:43
Отставка начальника полиции Армении Арама Ованнисяна может быть связана с недовольством премьер-министра Никола Пашиняна организацией безопасности в день празднования его 50-летия. Об этом пишет газета "Грапарак".
-
2025-06-03 11:40
Руководитель офиса Владимира Зеленского Андрей Ермак вылетел в США. Об этом пишет "СТРАНА.ua".
-
2025-06-03 11:39
Соединенные Штаты закрыли две военные базы в Сирии и передали еще одну под контроль курдских "Сирийских демократических сил" (СДС) в рамках постепенного сокращения военного контингента. Об этом сообщил представитель Пентагона в интервью телеканалу Al Arabiya. Его слова приводит ТАСС.