Последние новости

Ֆիլիպ Ռիքեր․ ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմն այլևս չի գործում

ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմն այլևս չի գործում։ ԱՄՆ սենատում կազմակերպված «Կովկասում ԱՄՆ քաղաքականության գնահատականները» քննարկման ժամանակ այս մասին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը։

«Մինսկի խմբի հիմնական նպատակները մնում են, ես կապ եմ պահպանում Ֆրանսիայի հետ։ Ադրբեջանն էլ ասել է, որ այլևս գործ չի ունենա Մինսկի խմբի հետ։ Կարծում եմ` ամեն ինչ կհասնի այն կետին, որ մենք կարող ենք կոնսենսուսի շնորհիվ վերջ դնել այդ մանդատին, քանի որ մեխանիզմն այլևս չի գործում»,–ասել է Ռիքերը։

Նրա խոսքով` ամեն դեպքում, մանդատը բավականին օգտակար է, և ԱՄՆ–ն մասնակցում է հակամարտության կողմերի հետ խաղաղության գնալու գործընթացին։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ