Ուկրաինան Ադրբեջանին մատակարարել է ֆոսֆորային ռումբեր, որոնք նա օգտագործել է Ղարաբաղում
Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիկերը պնդում է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ Ադրբեջանի կողմից ֆոսֆորային ռումբերի կիրառման մասին հաղորդումներ չի տեսել։
Այդ մասին նա հայտարարել է՝ պատասխանելով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսի համապատասխան հարցին։
Սենատորը հետաքրքրվել է, թե տեղեկատվություն ունի՞ արդյոք Ռիկերը Ադրբեջանի զինված ուժերի կողմից սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերքի օգտագործման մասին, որը լայնորեն լուսաբանվել է։ Ռիկերը հայտարարել է, որ նման հաղորդագրություններ չի տեսել։ «Սպիտակ ֆոսֆորի մասին շատ են հաղորդել: Ցավոք, (այդ զինամթերքը) մատակարարվել է Ուկրաինայի կողմից»,- ասել է Մենենդեսը:
Հարցին, թե արդյո՞ք վարչակազմը քայլեր է ձեռնարկում ադրբեջանական զինուժի կողմից հայ զինծառայողների դաժան սպանության և խոշտանգումների տեսագրությունը գնահատելու համար, Ռիկերը խուսափողական պատասխանել է, որ պետք է «ստուգի»։
«Դուք ուրիշ կողմ եք նայում,- ասել է Մենենդեսը,- ինչ շահեր էլ մենք ունենանք Ադրբեջանի հետ: Ինչպես նշեց պետքարտուղարի օգնականը, «անվտանգային շահեր» կան, բայց դա լավագույն հաղթաթուղթը չէ։ Անկայունության հիմքում ընկած են խախտումներ։ Ես հիասթափված եմ Պետդեպից, որ երկու կողմերին էլ զսպվածության կոչ է արել... Բայց երբ կա ագրեսոր, մենք պետք է քննադատենք ագրեսորին։ Եվ պետք չէ շատ խելացի լինել հասկանալու համար, թե կոնկրետ ով է ագրեսորը, ով հնարավորություն ունի լինել ագրեսոր այս հակամարտությունում... Դա Ադրբեջանն է»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.