Կարին Դոնֆրիդ․ Հայաստանն ու Ադրբեջանը երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հնարավորություն ունեն
Հայաստանն ու Ադրբեջանը երկարաժամկետ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություն ունեն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարին Դոնֆրիդը՝ ելույթ ունենալով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ։
«Անհաջողություններ եղան, օրինակ՝ սեպտեմբերի 13-14-ի մարտական բախումները։ Մենք անմիջապես միջամտեցինք՝ հրադադարի հասնելու համար։ Այս անհաջողությունը մեզ բոլորիս հիշեցրեց իրավիճակի փխրունության և խաղաղության համապարփակ համաձայնագրի ձեռքբերման կարևորության մասին: Պետքարտուղար Բլինքենի ջանքերը նպաստեցին երկխոսությանը: Նա սեպտեմբերի 19-ին և նոյեմբերի 7-ին հանդիպեց երկու երկրների ԱԳ նախարարների հետ, ինչպես նաև հեռախոսազրույցներ ունեցավ երկու երկրների նախարարների հետ։ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հանդիպեց Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ՝ ցույց տալով ԱՄՆ հավատարմությունը տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը: Մեր ջանքերով հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը ազատ արձակեց 17 հայ ռազմագերիների։ Նման գործողությունները նպաստել են վստահության կերտմանը, որն անհրաժեշտ է երկու կողմերին, և մենք կօգտագործենք բոլոր հնարավորությունները, որպեսզի կոչ անենք Ադրբեջանին ազատ արձակել մնացած հայ գերիներին:
Մենք շարունակում ենք խրախուսել Հայաստանին և Ադրբեջանին, որ պահպանեն բանակցությունների թափը, և դա անում ենք ԵՄ-ի ու այլ գործընկերների հետ սերտ համագործակցությամբ: Այս ոգով մենք դրական ենք գնահատում Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը և երկու կողմերին էլ հասկացրել ենք, որ ցանկանում ենք դրական դեր խաղալ։ Այն (երկխոսությունը) տարածաշրջանային կայունությունը բարձրացնելու և ավելի մեծ տնտեսական զարգացման տանելու ներուժ ունի: Սա ավելի կարևոր է դառնում այժմ Ուկրաինայի պատերազմի համատեքստում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը համապատասխանում է միջազգային անվտանգության շահերին»,- նշել է նա։
«Հայաստանի հետ մեր երկկողմ հարաբերություններն ավելի ամուր երբեք չեն եղել։ Մենք շարունակում ենք ուղիներ որոնել՝ անվտանգության ոլորտում հարաբերությունները ընդլայնելու և ժողովրդավարական ու տնտեսական զարգացման ոլորտում համագործակցությունը խորացնելու համար։ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունն այս գործընկերության առաջնային ձևաչափն է: Մայիսին Վաշինգտոնում կայացած Ռազմավարական երկխոսության ժամանակ մենք Հայաստանի հետ միջուկային համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցինք, որը կարող է նպաստել Հայաստանի էներգետիկ անկախությանը և կառուցել հայ-ամերիկյան ավելի ամուր համագործակցություն ատոմային էներգետիկայի ոլորտում, ներառյալ ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորների տրամադրումը։ Ես ոգևորված եմ հաջորդ տարի Երևանում Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսությանն առաջիկա մասնակցությամբ»,- ասել է Դոնֆրիդը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.