Դժվար է ասել` ինչ նկատի ուներ Փաշինյանը. Մանուկյանը` շրջանակային համաձայնագրի մասին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը դժվարանում է մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Ադրբեջանի հետ շրջանակային համաձայնագիր կնքելու հայտարարությունը, քանի որ, ըստ նրա, Փաշինյանը հաջորդ պահին կարող է բացարձակապես այլ բան ասել։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ Մանուկյանը նշեց, որ շատ դժվար է հասկանալ, թե ինչ տեսք է ունենալու շրջանակային փաստաթուղթը և ինչ է իրենից ներկայացնելու։
«Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերը կհեռանա՞ն, թե՞ այդ հարցը կթողնեն հետո, կստորագրենք պայմանագիր, թշնամին կմնա՞ Սև լճի, Սոթքի, Ներքին Հանդի մոտ, ու մենք դա կկոչենք խաղաղության դարաշրջան։ Երկու տարի իշխանությունները մեզ խաբում են խաղաղության դարաշրջանով, իսկ այդ ընթացքում թշնամին նստած է մեր քթի տակ` ՀՀ սուվերեն տարածքում, Արցախի մասին չեմ ասում»,– նշեց Մանուկյանը։
Պատգամավորի խոսքով` Փաշինյանը պետք է մանրամասն ասի, թե ինչ նկատի ունի շրջանակային համաձայնագիր ասելով։ Ըստ նրա` դրանից հետո միայն կարելի է մանրամասն գնահատել այդ միտքը։
Հիշեցնենք` երեկ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ երկու մոտեցում ունի` դետալացված և շրջանակային համաձայնագրի մոդել։ Շրջանակային համաձայնագրի մոդելի մոտեցումն այն է, երբ շրջանակը գծվում է առանց մեծ կոնկրետությունների։ Փաշինյանը նշեց` փորձը ցույց է տալիս, որ հարցերը շատ դետալացված լուծելու պարագայում կարող են դժվարություններ ի հայտ գալ։ Այս է պատճառը, որ ՀՀ–ն առաջարկել է խաղաղության շրջանակային համաձայնագիր ստորագրել, և սա ընդունված պրակտիկա է։ Հայաստանը նույնպես պետք է աշխատի գնալ այս ճանապարհով։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-11 14:19
Власть, пришедшая в 2018 году с лозунгами любви и терпимости, проявляет эти чувства не к своему народу и церкви, а к туркам и азербайджанцам. Об этом заявил декан факультета востоковедения профессор Рубен Мелконян, комментируя вчерашнюю инициативу премьер-министра о создании «Координационной группы», которая займется «освобождением» Первопрестольного Святого Эчмиадзина.
-
2025-06-11 13:46
С начала апреля 70% экспортных партий армянского коньяка (391 из 557) были успешно доставлены получателям. Об этом сообщил заместитель министра экономики Армении Арман Ходжоян в ходе обсуждения отчета о выполнении госбюджета за 2024 год.
-
2025-06-11 13:44
Массовые акции протеста в США перекинулись на Сан-Франциско, Даллас, Чикаго, Атланту, Тампу, Хьюстон и Нью-Йорк, сообщают американские СМИ.
-
2025-06-11 13:41
Член Совета по защите прав граждан Арцаха Нжде Искандарян назначен госминистром Нагорного Карабаха. Об этом он 11 июня сообщил на встрече с журналистами.