«Հայաստան» հիմնադրամը Ներքին Խնձորեսկում 6 բնակելի տուն կկառուցի
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 17-ի նիստում համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը նվիրաբերությամբ տրամադրելուն համաձայնություն տալու մասին որոշում կայացրեց:
Որոշման հյիմնավորման մեջ նշվում է, որ համաձայն «Հայաստան» համահայկական և «Ջոն և Հասմիկ Մկրտիչյան» հիմնադրամների միջև կնքած համաձայնագրի, կողմերը, Գորիս համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցելով նախատեսում են Ներքին Խնձորեսկ գյուղում կառուցել թվով 6 բնակելի տներ՝ 4 տուն Արցախից տեղահանված և 2 տուն Ներքին Խնձորեսկ բնակավայրի սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրելու համար:
ՀՀ փոխվարչապետի 2022 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «տների կառուցում» ծրագրի մասին» N758-Ա որոշմամբ ծրագիրը որակվել է բարեգործական:
Գորիս համայնքի տեղական ինքնակառավարման մարմինները նախատեսում են վերը նշված թվով 6 բնակելի տների կառուցման և դրանց սպասարկման նպատակով առանձնացված ընդհանուր 0.7233 հեկտար մակերեսով 6 միավոր բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասերը անհատույց սեփականության իրավունքով նվիրաբերել (օտարել) «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.