Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ Է ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանական սադրանքներն Արցախի մի քանի ուղղություններում տարբեր դրսևորումներ են ստանում։
Եթե նախորդ շաբաթ դրանք հիմնականում դրսևորվում էին Ասկերանի շրջանի ուղղությամբ, ապա նախօրեին իրենց արձանագրումն են ստացել Ամարասի հովտում. ադրբեջանցիներն անկանոն կրակահերթեր են արձակել դաշտում/այգում աշխատող քաղաքացիական անձանց նկատմամբ։
Սրան զուգահեռ, Ադրբեջանն արդեն մի քանի օր է ապատեղեկատվություն է տարածում հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ և որպես ուղղություն նշում Արցախի այն հատվածները, որտեղ հենց ինքն է սադրանքներ իրականացրել։
Հայաստանի ուղղությամբ ևս Ադրբեջանն առանձնապես պասիվ չէ և նրա ակտիվությունը դրսևորվում է ինչպես բռնազավթված հատվածներում ամրաշինական աշխատանքներով, այնպես էլ՝ հրադադարի ռեժիմի խախտումներով և տեղային շարժերով։
Այս քայլերով Ադրբեջանն աստիճանաբար բարձրացնում է լարվածության աստիճանը և դեռ պարզ չի, թե սա ինչ վերջնական հետևանքների կբերի։
Իսկ ի՞նչ է անում ստեղծված իրադրության պայմաններում Հայաստանի իշխանությունը՝ դատարկաբանություն, խոստումներ, անիմաստ ծախսեր և ոչինչ չտվող պլանավորումներ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.