2020թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, ԵԼՔ…
2 օր՝ հավաքվելու համար
Ոչ մի հոդված չի կարող հաղորդել համընդհանուր խառնաշփոթի այն մթնոլորտը, որ հաջորդեց Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբի 2020 թվականի նոյեմբերի 18-ի հայտարարությանը: Դրանում նշվում էր, որ Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Նոր Հովտաշեն և Նոր Ջրաբերդ գյուղերն անցնում են ադրբեջանցիների վերահսկողության տակ: Արցախի Հանրապետության դեմ թուրք-ադրբեջանական տանդեմի 44-օրյա ագրեսիայից հետո այդ գյուղերում բնակվում էր մոտ 2 հազար բնակիչ։ Հավաքվելու համար նրանց տվեցին ընդամենը 2 օր՝ մինչև նոյեմբերի 20-ը։
Այն օրերին Մարտակերտից մինչեվ Հայաստանի սահման բերելու համար բեռնատարների վարորդները պահանջում էին առնվազն 150 հազար դրամ։ Վճարը կախված էր տեղափոխվող գույքի քանակից։ Եթե գույքը շատ էր, ապա բեռնատարներն ու «ԶիԼ»-երը պահանջում էին 200 հազար և ավելի: Հարկադիր վերաբնակներին պետական աջակցություն պարզապես չէր ցուցաբերվում։ Այսօր մենք գիտենք այդ իրադարձությունների մասին Մարտակերտի նախկին հայկական գյուղերի բնակիչների և հայաստանցի կամավորների պատմածից, որոնք իրենց ուսերին առան այն, ինչը պետք է անեին ոստիկաններն ու ուժային այլ ծառայությունների աշխատակիցները։
Երբ հայտնի դարձավ, որ Քարվաճառում բնակիչները հերթով հրկիզում են իրենց տները, այդ ժամանակ, ըստ մեզ հասած տեղեկությունների, այնտեղ այցելեց զինվորական համազգեստով մարդկանց մի փոքր խումբ, որպեսզի արձանագրի հրկիզման փաստերը։ Հրդեհները շարունակվեցին այնքան ժամանակ, մինչև որ վերջին հայ ընտանիքը լքեց իր տունը։ Երբ ռուս խաղաղապահները հասան Դադիվանք վանական համալիր, որը ՌԴ նախագահ Պուտինը, հիշեցնեմ, խոստացավ վերցնել անձնական հսկողության տակ, հարակից քաղաքացիական օբյեկտներում չգտան ոչ մի մահճակալ, որպեսզի օգտվեն դրանից։ Հիվանդանոցների, դպրոցների և մանկապարտեզների ողջ ունեցվածքը հրի էր մատնվել, վանական համալիրի շուրջը համատարած հրդեհատեղի էր, խաղաղապահները ստիպված էին գիշերել հենց տաճարում, այնտեղ էլ սնվել և ապրել հաջորդ բոլոր օրերին։
Կամավորները մեծ թվով գրքեր էին հայտնաբերել Քարվաճառի այրված գրադարանի շենքում։ Այն ուներ մեծ պահոց, որը հայաստանցի կամավորների տեղ հասնելու պահին կողպված էր։ Կամավորների և ԱԱԾ տեղական ստորաբաժանման ղեկավարության ջանքերով հաջողվել էր կոտրել պահոցի դուռը, պարունակությունը տեղափոխել Երևան՝ զբոսաշրջային ավտոբուսներով, և հանձնել Մատենադարան։ Այդ օրերին Վանաձորի բնակիչ Հակոբ Միկոյանն ու կամավոր Հռիփսիմե Մկրտչյանը ընկերների աջակցությամբ 1 գիշերվա ընթացքում շուրջ 1 մլն դրամ են հավաքել տեղահանվածների կարիքների համար։ Այդ միջոցները ուղղվել են հիմնականում բեռնափոխադրումների համար վճարելուն, ինչով անմիջականորեն պարտավոր էր զբաղվել պետությունը։
Ավելի ուշ Միկոյանը պատմեց պետական մարմիններ զանգահարելու անարդյուն փորձերի մասին։ Նրա խոսքերով, նույնիսկ ճանապարհներին պարբերաբար առաջացող խցանումների պայմաններում հնարավոր չէր զանգահարել ոստիկանություն։ 1-02 և 911 հեռախոսահամարներով զանգերին ոչ ոք չէր պատասխանում։
Կամավորները տքնում էին զօրուգիշեր…
Կամավորների վկայությամբ՝ Քարվաճառի մշակույթի տունը և պետական այլ օբյեկտներ ամբողջությամբ թալանված էին, դիակապտիչները տարել էին համակարգիչներն ու կահույքը, հատակին թափված մնացել էին միայն հայ հեղինակների գրքերը: Դատախազության շենքի սենյակների հատակին և սեղաններին ցիրուցան ընկած էին քրեական գործերի հատորներ, վարչական շենքերում ամենուր թափված էին սեփականության վկայականներ, փոստային բաժանմունքներում մնացել էին փաստաթղթերի տրցակներ…
Մինչ ոմանք փրկում էին իրենց ունեցվածքն ու ապաստան փնտրում Արցախում և Հայաստանում, մյուսները զբաղվում էին, օրինակ, անտառահատմամբ և փայտի տեղափոխմամբ։ Այդ օրերին կտրուկ նվազել էին անասունների գները. եթե նախկինում հորթը վաճառում էին մինչև 500 հազար դրամով, ապա այդ օրերին Գեղարքունիքի բնակիչները տեղահանված արցախցիներից անասուն էին գնում 100 հազար դրամով։ Այդ օրերին հայաստանցի կամավորները փորձում էին ապահովել արցախցիներին կացարանով, զանգահարում էին ծանոթներին, հուսալի վայրեր տեղափոխում միայնակ տարեցներին։ Աբովյանցի կամավոր Գառնիկ Սիմոնյանը պատմել է, որ մարդիկ ծայրահեղ ընկճված վիճակում էին: Շատերը, նրա խոսքերով, տեղափոխվում էին Արցախի համեմատաբար անվտանգ շրջաններ, ողջ հույսը հարազատներն ու ընկերներն էին, իշխանության հետ ոչ ոք հույս չէր կապում։ Բոլորն էլ գիտեին, որ Երևանում ու Ստեփանակերտում չեն հոգացել անգամ այն զինվորների մասին, որոնք նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի մասին հայտարարության ստորագրումից հետո շրջափակման մեջ են հայտնվել Ադրբեջանին հանձնված տարածքներում։ Նրանք, ում հաջողվել էր դուրս գալ ռուս խաղաղապահների մոտ, վերադարձան տուն, մյուսները զոհվեցին կամ գերեվարվեցին։
Այդ օրերին պետական կառույցներն ամբողջովին կաթվածահար էին, ամենուրեք խառնաշփոթ էր տիրում, մարդիկ հանձնված էին բախտի քմահաճույքին։ Այս ամռանը բնակչության ելքը Բերձորից, Սուսից և Աղավնոյից ավելի կազմակերպված էր ընթանում։ 2020 թվականի նոյեմբերի 20-ից սկսած խմբագրությունը պարբերաբար տեղեկություններ էր ստանում այն մասին, որ Ադրբեջանին հանձնված շրջանների բնակիչները գտնվում են անտանելի ծանր վիճակում։ Շատերը չգիտեին, թե ուր գնալ, ինչպես տեղափոխել գույքն ու անասունները: Շատերը փող չունեին բեռնատար կամ մեքենա վարձելու համար, որպեսզի նվազագույն քանակի իրերով լքեն հայրենի տունը…
Կամավորները տքնաջան աշխատում էին զօրուգիշեր, բայց նրանց ջանքերն ակնհայտորեն բավարար չէին: Ամենից շատ նախատինք էր հնչում ոստիկանության հասցեին, որը նույնիսկ չէր փորձում կարգուկանոն հաստատել ճանապարհներին, որտեղ պարբերաբար խցանումներ էին առաջանում։
Իրավիճակը զարգացման մեջ. ելքը շարունակվում է…
Հիշեցնելով հայոց նորագույն պատմության սև էջերի մասին՝ մենք, որպես կանոն, ձգտում ենք, որ ընթերցողը պատկերացնի իրավիճակը զարգացման մեջ։ Միայն այդ կերպ կարելի է ըմբռնել գործընթացների էությունը և հասկանալ այն ամենի առանձնահատկությունները, ինչ կատարվեց և դեռ շարունակում է կատարվել երկրի և ժողովրդի հետ 2018-ի գարնանն իշխանության զավթումից հետո: Տվյալ դեպքում մենք անհրաժեշտ համարեցինք կապող թել անցկացնել 2020-ի նոյեմբերի և 2021-ի նոյեմբերի իրադարձությունների միջև:
Եթե 2020 թվականի նոյեմբերին իրենց տներից զրկվեցին Արցախի բնակիչները, ապա 2021 թվականի նոյեմբերին տնազուրկ մնաց Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը։ Նրան, ինչպեսև համայնքի այլ բնակիչների, հայրենի տնից վռնդեցին 2021 թվականի մայիսի 12-ին ինքնիշխան Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զավթիչները։ 2021թ.մայիսի 12-ի լույս 11-ի գիշերը Գորիս-Կապան ճանապարհահատվածում ադրբեջանցիները տեղադրեցին իրենց սահմանապահ և մաքսային անցակետերը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դեռևս 2020 թվականի դեկտեմբերի 18-ին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ստորագրել է մի փաստաթուղթ, որում նշվում է, որ «հայկական կողմը դուրս է բերում իր զինված ստորաբաժանումները Զանգելանից և Կուբաթլուից»: Խոսքը Սանասար և Կովսական հայկական շրջանների մասին է։ Այդ շրջաններից հայկական ստորաբաժանումների դուրսբերումը նախատեսված չէր 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ:
2021 թվականի նոյեմբերի 16-ին Հայաստանի տարածքում տեղի ունեցավ դիրքային պատերազմ։ Այնուհետ նոյեմբերի 20-ից հետո տեղեկություններ հայտնվեցին հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի ուժերի կենտրոնացման մասին, Սյունիքի և Գեղարքունիքի ստորաբաժանումներին թիվ 1 պատրաստականության հրաման տրվեց…
Այսօր քաղաքագետներն ու ռազմական փորձագետները խոսում են այն մասին, որ սեպտեմբերի 13-ին Ջերմուկում սահմանի վրա տեղի ունեցած լայնածավալ ագրեսիան Բերձորից, Աղավնոյից և Սուսից հայ բնակչության ելքի անմիջական հետևանքն էր։ Այս օրերին իշխանությունը խոսում է այն մասին, թե սեպտեմբերյան ագրեսիայից հետո Ջերմուկ են վերադառնում բնակիչները, իբր՝ սկսել են կենդանանալ հյուրանոցները, գործում են տրանսպորտն ու առևտրի օբյեկտները։ Մեր տեղեկություններով՝ նախկին հանգստավայրը վերածվել է սահմանամերձ համայնքի, որտեղ մարդիկ խիստ սակավաթիվ են։ Ջերմուկից, Սոթքից և այլ համայնքներից մարդիկ աստիճանաբար տեղափոխվում են ավելի անվտանգ վայրեր, սակայն իշխանությունը նախընտրում է լռության մատնել բնակչության ելքը 2021 թվականի մայիսի 12-ի բռնազավթումից և սեպտեմբերի 13-ի ագրեսիայից հետո։
2022 թվականի նոյեմբերը հիշողության մեջ կմնա ադրբեջանական կողմից հայկական դիրքերի մշտական գնդակոծություններով և նոր լայնածավալ ագրեսիա ձեռնարկելու Ալիևի սպառնալիքներով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-18 09:36
Слухи о том, что глава оборонной комиссии Андраник Кочарян назвал шурина (брата жены) Пашиняна Грача Акопяна и его коллегу по фракции ГД Сисака Габриеляна наркобаронами, появились в СМИ незадолго до состоявшегося на днях ночного заседания правления ГД под председательством Пашиняна. После заседания были опубликованы ссылки на то, что по поводу упомянутого высказывания имеется звукозапись, однако в ходе заседания ее не прослушали, напротив, Пашинян призвал не нагнетать обстановку внутри партии, из чего следует вывод, что с Кочаряном разберутся по-тихому.
-
2024-11-16 10:28
От традиционной территории сквера у НИИ Математических машин (институт Мергеляна) отгородили 2 больших участка, обнесли строительными заборами, в щели заборов видны свалки мусора. Между отгороженными участками оставили узкий проход, по которому жители общины Арабкир могут перейти на другую сторону улицы. Оставшуюся часть парковой зоны застелили каменной плиткой, похоронив под ней бывшие дорожки, усыпанные гравием и щебнем. Вырубили многолетние деревья, а под теми, что уцелели, благодаря вмешательству жителей соседних домов, установили сомнительной привлекательности скамейки для отдыха. Сквер перестал быть сквером и стал каменным коридором, который связывает крохотную детскую площадку с отгороженными под строительство участками.
-
2024-11-14 09:31
Внеочередные выборы в совет Гюмри состоятся, примерно, 29 декабря. В городе говорят, что, если ГД не удастся заполучить большинство голосов, то повторится сценарий Ванадзора, то есть, кандидат от партии, одержавшей победу на выборах, будет арестован по надуманному обвинению сразу после подсчета избирательских бюллетеней. Арест будет произведен до первого заседания новоизбранного совета, дабы не допустить избрания на пост мэра кандидата от партии-победительницы, если этой партией будет не ГД.
-
2024-11-11 14:18
Задолго до антиконституционного захвата власти одна популярная газета поместила на первой полосе фото общественного деятеля Давида Санасаряна у входа на станцию метро "Еритасардакан". Молодой человек сидел на асфальте рядом с 3-литровой стеклянной банкой, в которую просил прохожих бросать мелочь для третьего президента Сержа Саргсяна, дабы отправить его в отставку на массовые пожертвования. Жертвовали далеко не все, многие стыдили "бездельника", советовали заняться делом... Над головой Санасаряна висел карикатурный портрет президента, полиция даже не попыталась вмешаться в акцию. Сбор средств завершился в тот же день, Санасарян и его товарищи отнесли банку в резиденцию президента. Весной 2018 г. Санасарян в числе ближайших соратников Пашиняна отпраздновал победу "революции" и торжество "демократии" над бывшей властью.