«Ժողովուրդ». ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒ ՎԱՀԱԳՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ՄԻ ՔԱՆԻ ՕՐ ԱՌԱՋ ՄԱԴՐԻԴ ԵՆ ՄԵԿՆԵԼ ՊԱՐԶԱՊԵՍ ՇՐՋԱԳԱՅԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները երեկ՝ նոյեմբերի 16-ին, հերթական «վոյաժների» են մեկնել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու պատգամավոր Վահագն Ալեքսանյանն Իսպանիա՝ Մադրիդ են մեկնել, որտեղ մասնակցելու են ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի աշխատանքներին:
Նույն գործուղման շրջանակներում Մադրիդ է գործուղվել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Աննա Գրիգորյանը, բայց, ի տարբերություն ՔՊ-ականների, Գրիգորյանը Մադրիդ այսօր՝ նոյեմբերի 18-ին է մեկնելու: Եթե թե՛ Գրիգորյանը, թե՛ Քոչարյանն ու Ալեքսանյանը նույն նիստերին են մասնակցելու, ապա տրամաբանական հարց է առաջանում՝ ինչու են տարբեր օրերի Մադրիդ մեկնում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՆԱՏՕ-ի վեհաժողովում պատգամավորների մասնակցությամբ աշխատանքները նոյեմբերի 19-ից են մեկնարկելու, մինչև այդ զուտ կազմակերպչական աշխատանքներ են մեկնարկելու, ինչի ժամանակ պատգամավորները պարզապես որևէ անելիք չունեն: Ի՞նչ է ստացվում. ՔՊ-ականները մի քանի օր առաջ Մադրիդ են մեկնել պարզապես շրջագայելու ու «աշխարհ տեսնելու» համար՝ ստանալով այդ շրջագայության համար օրապահիկ, և դա արել են պետության հաշվին, քանի որ, ըստ ԱԺ կայքում տեղադրված՝ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության, գործուղման հետ կապված բոլոր ծախսերը ՀՀ պետբյուջեն է հոգալու»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-10-08 17:48
Фонд развития демократии (ФРД), организации «Freedom House» и «International Partnership for Human Rights» 7 октября в Варшаве в рамках ежегодной конференции ОБСЕ по правам человека организовали специальное мероприятие, в ходе которого представили международному сообществу доказательства преступлений, совершенных Азербайджаном против гражданского населения Нагорного Карабаха.
-
2024-10-08 17:42
Тема Зангезурского коридора наверняка затрагивалась в ходе переговоров президента РФ Владимира Путина со своими коллегами из Азербайджана и Армении Ильхамом Алиевым и Николом Пашиняном, заявил пресс-секретарь главы российского государства Дмитрий Песков, передает РИА Новости.
-
2024-10-08 17:35
Генеральная прокуратура Армении подала иск о конфискации Александра Саркисяна - брата экс-президента Армении Сержа Саргсяна. Об этом сообщает пресс-служба ведомства.
-
2024-10-08 17:31
Президент Ирана Масуд Пезешкиан раскритиковал правительства США и Европы за поддержку Израиля, который, по его словам, «не испытывает угрызений совести из-за массовых убийств людей», передает Tasnim.