Իրանն ուժեղացնում է հյուսիսարևմտյան սահմաններն ահաբեկչության վտանգի ֆոնին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ ավելացնում է ուժերը Իրանի հյուսիս-արևմտյան շրջանում ՝ տարածաշրջանում անջատողական ահաբեկչական խմբավորումների տեղաշարժերի դեմ պայքարելու համար, տեղեկանում ենք Mehr գործակալությունից։
«Երկրի հյուսիս-արևմուտքում չարագործների և հակաիրանական անջատողական ահաբեկչական խմբավորումների տեղաշարժերից և որոշ շրջաններում ոչ ապահով իրավիճակ ստեղծելուց հետո` ԻՀՊԿ ցամաքային ուժերի Համզե Սեյեդ Ալ-Շոհադայի բազան ձեռնամուխ է լինում տարածաշրջանում անվտանգության բացակայության գործոններին կտրուկ հակազդելուն»,–ասված է հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ տարածաշրջանի և հյուսիսարևմտյան սահմանային նահանգների բնակիչների անվտանգությունը դիտարկում են որպես կարմիր գիծ. «Խստորեն զգուշացնում ենք զինված չարագործներին և վարձու ահաբեկիչներին, որ եթե շարունակեն իրենց չարագործությունը և անկարգությունների դիմեն, ինչպես նաև ոչ անվտանգ միջավայր ստեղծեն մարդկանց համար, Համզե Սեյեդ Ալ-Շոհադա բազայի գրոհայինները և անվտանգության այլ ուժերը վճռական գործողություններ կիրականացնեն»։
Հայտարարության մեջ ասվում է` իրանցի ազգի թշնամիները բազմիցս են ականատես եղել, թե ինչպես են հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը տարածաշրջանի բնակիչների հետ միասին չեզոքացրել վարձկանների խմբերի դավադրությունները:
Նշենք, որ Իրանի տարածքում վերջին երկու ամսում երկու ահաբեկչություն է տեղի ունեցել։ Հոկտեմբերի վերջին անհայտ անձինք կրակ են բացել Իրանի հարավում գտնվող Շիրազ քաղաքի դամբարանի տարածքում: Ահաբեկչական հարձակման հետևանքով 13 մարդ է զոհվել, ևս 45 մարդ վիրավորվել է։ Ավելի ուշ Իրանի տեղեկատվության և ազգային անվտանգության նախարարությունը հայտնել էր, որ ահաբեկչությանը մասնակից են եղել նաև Ադրբեջանի քաղաքացիներ։
Եվս մեկ ողբերգություն տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին` Իրանի Իզէ քաղաքում (Խուզեստանի նահանգ)։ Քաղաքային շուկաներից մեկում անհայտ անձինք երկու մոտոցիկլետով մոտեցել են մի խումբ քաղաքացիների և կրակ բացել։ Արդյունքում զոհվել է 5 մարդ, այդ թվում ՝ երեխա և տարեց կին։ Եվս տասը քաղաքացի վիրավորվել է։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.