Կոսաչով․ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը ՀԱՊԿ իրավասության մեջ չի մտնում
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, իմ տեսակետից, ՀԱՊԿ իրավասության մեջ չի մտնում։ Այս մասին «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում ասել է ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը։
Նրա խոսքով, ՀԱՊԿ անդամ երկրներից յուրաքանչյուրն ինքնուրույն է որոշում իր վերաբերմունքն այդ կազմակերպության նկատմամբ։ «Ինչ վերաբերում է Ռուսաստանին, հայտնի է, որ մենք ամենաանկեղծ կերպով նպաստում ենք կարգավորմանը։ Ընդ որում, մեր ջանքերը հավասարապես պահանջված են ե՛ւ մեկ, ե՛ւ մյուս կողմից։ Այլ կերպ չի կարող լինել, իրավիճակը միայն այդպես կարող է զարգանալ։ Այս հակամարտության միայն մեկ կողմին աջակցելու դիրքորոշումը կնշանակեր խորացնել այն։ Պետք է որդեգրել խաղաղ կարգավորման դիրքորոշում և օգնել, որ այս կարգավորման պայմաններն ընդունելի լինեն բոլոր կողմերի համար»,- նշել է նա։
«Օրինակ, այն, որ Արևմուտքը միանշանակ դիրքորոշում է որդեգրել ուկրաինական հակամարտության հարցում, դա ինչ-որ կերպ նպաստե՞լ է կարգավորմանը։ Ո՛չ, դա միայն հեռացրել է այն։ Նայեք Թուրքիայի կամ Չինաստանի, մյուս հզոր խաղացողների շատ ավելի հավասարակշռված դիրքորոշմանը։ Ես չեմ իդեալականացնում նույն Թուրքիայի քաղաքականությունը՝ հայ-ադրբեջանական հակամարտությունում նա պաշտպանել է մի կողմի դիրքորոշումը, և իմ տեսանկյունից այստեղ նա սխալվում է։ Բայց Ուկրաինայի հետ կապված նա շատ ավելի խոհեմ է գործում՝ որպես միջազգային պատասխանատու խաղացող»,- ասել է Կոսաչովը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.