Վիտալի Բալասանյան․ Արցախի Հանրապետության զինված ուժերը չեն կազմալուծվելու
«Ապառաժ»-ը գրում է. «Նոյեմբերի 14-ին «Ապառաժ»-ը հետևյալ բովանդակությամբ հարցում էր հղել ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին․
«Սույն թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արցախի կողմից հնչեցրած առաջարկին՝ ԱՀ Պաշտպանության բանակի կազմալուծման խնդրին՝ նշելով՝ «Հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ ես ներկայացրել եմ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների առաջարկը. այն է՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ միջազգային երաշխիքներով ստեղծել ապառազմականացված գոտի, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղը, կարող է և, նման մասշտաբի Պաշտպանության բանակ ունենալու կարիք չունենա»:
Իսկ սույն թվականի նոյեմբերի 11-ին Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հաղորդավարը, անդրադառնալով Ն. Փաշինյանի ելույթին, հավելել է. «Արցախից էլ ասում են, որ եթե շփման գծի ամբողջ երկայնքով տեղակայվեն ռուս խաղաղապահներ, Պաշտպանության բանակի փոխարեն գուցե լինեն պաշտպանական ստորաբաժանումներ»:
Հարցազրույցում Ն. Փաշինյանը խուսափել է հարցին ուղղակի պատասխանելուց և նշել է, թե այդ հարցը քննարկման առարկա է:
Արդյո՞ք դուք տեղյակ եք Արցախի կողմից Պաշտպանության բանակի կազմալուծման և պաշտպանական ստորաբաժանումների կյանքի կոչելու մասին առաջարկին:
Արցախի կողմից ո՞ր մարմինն է հնչեցրել այս առաջարկը»:
«Ապառաժ»-ի հարցմանն ի պատասխան՝ ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է․
«Տեղեկացնում եմ, որ սույն թվականի նոյեմբերի 11-ին Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ «Արցախից էլ ասում են, որ եթե շփման գծի ամբողջ երկայնքով տեղակայվեն ռուս խաղաղապահներ, Պաշտպանության բանակի փոխարեն գուցե լինեն պաշտպանական ստորաբաժանումներ» հայտարարությամբ նշված առաջարկություն Արցախի Հանրապետության իշխանությունները ՀՀ իշխանություններին երբևէ չեն արել թե՛ գրավոր, և թե՛ բանավոր։
Անդրադառնալով Ձեր գրությամբ ներկայացված կոնկրետ հարցադրումներին՝ հայտնում եմ հետևյալը․
1․ Արցախի Հանրապետության զինված ուժերը չեն կազմալուծվելու։ Հակառակը՝ իրականացվել են կառուցվածքային փոփոխություններ՝ բանակն արդի պայմաններին համապատասխանեցնելու համար։
2․ Արցախի Հանրապետության որևէ պետական մարմին չի հնչեցրել նման առաջարկ:
3․ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական իշխանությունների միասնական տեսակետն է՝ ամեն գնով պահպանել Արցախի զինված ուժերը, դրանք համալրել թե՛ մարդկային և թե՛ տեխնիկական ժամանակակից միջոցներով և ունենալ մարտական խնդիրները կատարող զինված ուժեր»»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 10:17
Армении следует задуматься о последствиях своих действий против России и Ирана в вопросе разблокировки коммуникаций на Южном Кавказе. Такую точку зрения в беседе со Sputnik Армения выразил секретарь оппозиционной парламентской фракции "Честь имею" Тигран Абрамян.
-
2025-07-31 09:37
Линия поведения Азербайджана за переговорным столом с Арменией категорически неприемлема для мировых центров и содержит риски для международного порядка в целом. Такое мнение в эфире программы "Абовян time" на радио Sputnik Армения выразил секретарь парламентской фракции "Айастан" Арцвик Минасян.
-
2025-07-31 09:25
Временный управляющий "Элсетями Армении" Романос Петросян аннулировал четыре контракта на сумму более 3 млрд драмов (около $7,8 млн). Об этом сообщает пресс-служба компании.
-
2025-07-31 09:23
Объем государственного долга Армении за последние 12 месяцев (по состоянию на конец первого полугодия 2025 года) увеличился на 14,5% и составил $13 млрд 343 млн. Согласно данным Минфина, внешний долг вырос на 12% и достиг $6 млрд 435 млн, тогда как внутренний — на 17%, до $6 млрд 909 млн.