Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ԵԹԵ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՇԱՀԵՐՆ Է ՊԱՇՏՊԱՆՈՒՄ, ԻՆՉՈՒ՞ ՀԱՊԿ-Ը ԿԱՄ ԵԱՀԿ-Ն ՊԵՏՔ Է ՄԵՐ ՇԱՀԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵՆ
Երբ երկիրը ղեկավար ուներ, ՀԱՊԿ-ը շատ հստակ էլ հայանպաստ դիրքորոշում էր հայտնում, գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նա ընդգծելով, որ առաջիկայում Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ գագաթաժողովը՝ ավելացրել է․«Հարց է առաջանում՝ ՀԱՊԿ-ը հայանպաստ դիրքորոշում կհայտնի՞, թե՞ ոչ։ Ասեմ, որ շատ բան կախված է ՀՀ «իշխանությունից»։ Եթե Փաշինյանն ինքն էլ ընդունում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում է լինելու, Շուշին ու Հադրութն օկուպացված չի համարում, ինքնորոշման իրավունքի պարտադիր իրացումից չի խոսում, Ադրբեջանի շահերն Ալիևից ավելի «փաստարկված» է պաշտպանում, ինչու՞ ՀԱՊԿ-ը կամ ԵԱՀԿ-ն պետք է մեր շահերը պաշտպանեն։
Իսկ նույն ՀԱՊԿ-ը 2016-ի հոկտեմբերի 14-ին կազմակերպության անդամ պետությունների նախագահների գագաթաժողովում Երևանում ընդունեց հայանպաստ փաստաթուղթ, որտեղ և՛ ազգերի ինքնորոշման իրավունքի, և՛ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի օրակարգերին էր հղում արվում։ Այդ փաստաթուղթը ստորագրեցին ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները։ Ստորագրեցին, քանի որ ՀՀ-ն Սերժ Սարգսյանի նման պետականամետ նախագահ ուներ։
Տեսնենք՝ Փաշինյանի օրոք նույն ՀԱՊԿ երկրների նախագահներն ի՞նչ հայտարարություն կընդունեն։ Արդյունքներով են գնահատում ղեկավարներին, այլ ոչ «զավզակությամբ»»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 09:38
Сегодня в Котайкской области произошла драка со стрельбой.
-
2025-06-09 09:35
МВД Армении опубликовало видео ДТП, которое произошло в Араратской области.
-
2025-06-09 09:33
Военнослужащие Национальной гвардии Калифорнии прибыли в Лос-Анджелес 8 июня рано утром по местному времени в ответ на протест против рейдов федеральной иммиграционной службы, сообщает NBC News.
-
2025-06-09 09:30
По информации Hraparak.am, кортеж премьер-министра Армении Никола Пашиняна, возвращавшийся из Сюникской области, попал в ДТП в селе Армаш, получили травмы также некоторые из телохранителей.