Կոմունիստները ակցիա են անում՝ Պուտինի այցից առաջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի կոմունիստները այսօր ակցիա էր իրականացրել Ռուսաստանի դեսպանատան դիմաց՝ ի աջակցություն Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների և փոխգործակցության ամրապնդման։
Ակցիային մասնակիցները ներկայացել էին Հայաստանի, Ռուսաստանի և Կոմունիստական կուսակցության դրոշներով։
Հայաստանի Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանի խոսքով իրենք ևս մտահոգություններ են տեսնում Հայաստան-Ռուսաստան և Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններում, սակայն կարծում են որ վաղվա ՀԱՊԿ գագաթնաժողովը կլուծի բազմաթիվ խնդիրներ․ «Վաղվա հանդիպմանը կարծում եմ կհստակեցվեն որոշ դրույթներ փոխադարձ օգնության։ Պետք է հստակեցվեն, որովհետև մենք տեսնում ենք, օրինակ, որ նույնիսկ Էստոնիան լինելով փոքր պետություն, կարողանում է հոխորտալ Ռուսաստանի դեմ, քանի որ ունի իր թիկունքում ՆՈՏՕ»։
Սաֆարյանը զարմանում է, թե ինչու է ՀԱՊԿ-ը կարողանում Ղազախստան զորք ուղարկել, իսկ Հայաստանի դեպքում պատճառաբանում, թե սահմանները հստակեցված չեն։
Հայաստանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանը նշում է, որ այն խոսակցությունները, որ Ռուսաստանն ու Թուրքիան իրար հետ համագործակցում են ի վնաս Հայաստանի չի համապատասխանում իրականությանը․ «Մենք քաջ գիտակցում ենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան են իրար հետ դաշնակիցներ են և 44-օրյա պատերազմը Արդբեջանի հաղթանակը չէր, այսօր էլ Ադրբեջանը շարժվում է Թուրքիայի պահանջներով» ։
A1Plus.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 11:10
Федеральный апелляционный суд постановил, что президент США Дональд Трамп может не допускать журналистов в Овальный кабинет, на борт самолета Air Force One и другие «ограниченные помещения» на основании их редакционных решений, сообщает Bloomberg.
-
2025-06-07 11:08
Кандидатом в премьер-министры от бывшей правящей Республиканской партии Армении (РПА) в процессе импичмента Николу Пашиняну станет зампредседателя партии Армен Ашотян, пишет газета «Грапарак» со ссылкой на источники.
-
2025-06-07 11:07
Российский сенатор Александр Карелин надеется, что Армения и Россия смогут пережить неурядицы и жить в атмосфере добрососедства и взаимопонимания. Об этом он сказал Sputnik Армения в кулуарах 10-го армяно-российского межрегионального форума в Ереване.
-
2025-06-07 11:05
На прилавках магазинов в России доминирует местный товар, а также армянский коньяк и грузинский брэнди. Такие данные приводит SputnikLive по итогам анализа из открытых источников.