Նոր ատոմակայանի մոտավոր արժեքը մինչև տարեվերջ կորոշվի
Հայաստանում կառուցվելիք նոր ատոմակայանի մոտավոր արժեքը կորոշվի մինչև 2022 թվականի ավարտը։ ՏեղեկությունըՍոչիում «Ատոմէքսպո-2022» միջազգային համաժողով-ցուցահանդեսի շրջանակում լրագրողներին հայտնեց Մեծամորի ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։
Հաշվարկն իրականացնում է «Rusatom Energy Projects» ընկերությունը (ընդգրկված է «Ռոսատոմի» կազմում) հայկական կողմի փոխանցած տվյալների հիման վրա։ Այդ տվյալները շատ մոտավոր կլինեն, բայց կծառայեն որպես ելակետ հետագա տեխնիկատնտեսական հիմնավորման համար: Վերջնական տեխնիկատնտեսական հիմնավորումը պետք է պատրաստ լինի ամենաուշը 2025 թվականի վերջին, որից հետո նախատեսվում է սկսել կայանի կառուցումը։
Մարտիրոսյանն ընդգծեց, որ նոր ԱԷԿ-ը կարող է մինչև հարյուր տարի ծառայել, քանի որ ՋՋԷՌ ռեակտորների ներկայիս սերունդը, որը ստեղծում է «Ռոսատոմը», նախատեսված է 60 տարվա համար՝ ևս 40 տարով երկարաձգելու հնարավորությամբ:
«Սա ապագա սերունդների համար իրականացվող նախագիծ է, և այն պետք է հիմա սկսել, քանի որ եթե նույնիսկ շինարարության պայմանագիրը 2024 թվականին պատրաստ լինի, կառուցումը10-12 տարի կտևի»,– ասաց նա։
Գլխավոր տնօրենի խոսքով` նոր ԱԷԿ-ը շատ կարևոր է Հայաստանի էներգահամակարգի համար, բայց ցանկալի է, որ 50 տոկոսից ավել տեղ չգրավի այդ համակարգում: Ցանկացած երկրի էներգահամակարգին դիվերսիֆիկացիա է անհրաժեշտ. եթե մի կայանը, օրինակ, վերանորոգման մեջ է, այն պետք է փոխարինել այլ հզորություններով։
Նշենք, որ Հայաստանի իշխանությունն ավելի վաղ նոր էներգաբլոկի (ըստ էության՝ նոր ատոմակայանի) համար 600 մեգավատտանոց տարբերակ էր դիտարկում, սակայն այժմ կանգ են առել 1000-1200 ՄՎտ հզորությամբ նախագծի վրա։ Հզորության երկու տարբերակների համար էլ դիտարկվում են ՋՋԷՌ-ի նշված նախագծերը:
Իշխանության սահմանած ծրագրի համաձայն՝ նոր կայանը պետք է շահագործման հանձնվի մինչև 2036 թվականը (սա 1980 թվականից գործող էներգաբլոկի փակման հավանական ժամկետն է):
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-19 15:21
COVID-19 возник в результате утечки из китайской лаборатории в Ухане. Об этом, как пишут Ведомости, сообщается на сайте Белого дома.
-
2025-04-19 15:19
Самостоятельность нового мэра Гюмри Вардана Гукасяна в подходах к решению ключевых проблем станет залогом развития контактов и сотрудничества между Гюмри и российскими регионами, заявил консул России в Гюмри Игорь Титов.
-
2025-04-19 15:17
Вклад армянского народа в Великую Победу неоспорим, и у попыток переписать историю нет перспектив. Об этом заявил советник посольства России в Армении Александр Новиков на обсуждении "Вклад армянского народа в победу над фашизмом", организованном Республиканской партией Армении.
-
2025-04-19 15:16
Новоизбранный глава общины Паракара Володя Григорян 19 апреля официально принял присягу. Члены фракции правящей в Армении партии «Гражданский договор» в заседании не участвовали.