ՄԱԿ-ին մտահոգել են ՌԴ գերիների նկատմամբ հաշվեհարդարի կադրերը
Միավորված ազգերի կազմակերպությանը մտահոգել են Դոնբասում ՌԴ գերիների նկատմամբ հաշվեհարդարի տեսագրությունները։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը ճեպազրույցում հայտնել է, որ ուկրաինացիների կողմից ռուս ռազմագերիների սպանության մասին հաղորդումները պետք է մանրակրկիտ հետաքննվեն:
Պաշտոնյայի խոսքով՝ ՄԱԿ-ում մտահոգված են մարդու իրավունքների ցանկացած խախտմամբ՝ անկախ նրանից, թե ով է դա անում։ Հակը հիշեցրել է, որ Ուկրաինայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների մոնիտորինգի առաքելության ղեկավար Մաթիլդա Բոգներն անցյալ շաբաթ զեկույց է ներկայացրել, որում նա լրագրողների և ընդհանրապես աշխարհի ուշադրությունը հրավիրել է գերիների խնդրի վրա, որոնց, ըստ հաղորդումների, սպանում է ուկրաինական կողմը: Նրա խոսքով՝ այս հանգամանքի վրա պետք է ուշադրություն դարձնել և մանրակրկիտ հետաքննություն անցկացնել։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ–ն հայտարարել էր, որ ուկրաինացի զինվորականները միտումնավոր սպանել են ՌԴ 10 ռազմագերիների։
Տեսանյութը, որում ուկրաինացի զինվորականները գնդակահարում են գերի ընկած և գետնին պառկած զինծառայողներին, համացանցում հայտնվել էր ուրբաթ օրը։
Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) նախագահ Վալերի Ֆադեևի տեղեկություններով` դա տեղի է ունեցել ԼԺՀ–ի Մակեևկա գյուղում։ Նա այդ միջադեպն անվանել է ցուցադրական, գռեհիկ հանցագործություն և հայտարարել, որ կպահանջի միջազգային հետաքննություն անցկացնել։ ՄԻԽ–ը տեսանյութը կուղարկի մարդու իրավունքների գծով ՄԱԿ–ի գերագույն հանձնակատարի վարչություն, ԵԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ, Amnesty International, ԿԽՄԿ և այլ կազմակերպություններ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».