Последние новости

Ուկրաինան Եվրամիությունից 2,5 միլիարդ եվրոյի մակրոֆինանսական օգնություն է ստացել

Եվրամիության մակրոֆինանսական օգնության ծրագրի շրջանակներում Ուկրաինան ևս 2,5 միլիարդ եվրո է ստացել, հայտնում է Ուկրաինայի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։

«Ստացված միջոցները զգալի չափով կօգնեն ապահովել պետական բյուջեի հրատապ ծախսերը և պահպանել տնտեսական կայունությունը պետությունում»,- ասել է Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն՝ ֆինանսական աջակցության համար շնորհակալություն հայտնելով ԵՄ-ին։

Գերատեսչությունում հավելել են, որ Ուկրաինային տրամադրվող ԵՄ մակրոֆինանսական օգնության ընդհանուր ծավալը փետրվարի 24-ից հասնում է 6,7 միլիարդ եվրոյի։ Ենթադրվում է, որ վերջին տրանշը կավարտվի 2022 թվականի վերջին։ Այս ծրագրի ֆինանսավորումը 5 միլիարդ եվրո է կազմում:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ