Աբրահամյան․ Պուտին-Ալիև երեկվա հեռախոսազրույցը միտված է նոր էսկալացիան կանխելուն
Ադրբեջանը շարունակում է իր ահաբեկչական գործողությունները և՛ տեղեկատվական/քարոզչական դաշտում, և՛ առաջնագծում։ Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
"Խաղաղ բնակավայրերի, քաղաքացիական անձանց թիրախավորում և ապատեղեկատվության գրոհներ, որոնք առաջնագծում նոր գործողությունների նախապատրաստություն են հիշեցնում։
Ամենայն հավանականությամբ, ՌԴ նախագահի՝ Ադրբեջանի ղեկավարի հետ ունեցած երեկվա հեռախոսազրույցը, պայմանավորված է հենց այս հանգամանքով, իսկ ավելի կոնկրետ՝ նոր էսկալացիան կանխելու համար։
Չնայած դրան, հեռախոսազանգից հետո էլ, Ադրբեջանը փորձում է շիկացնել իրավիճակը",- գրել է Աբրահամյանը։
VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին տեղի է ունեցել ՌԴ և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցը: Սա Ալիև- Պուտին երկրորդ զրույցն է վերջին մեկ շաբաթվա մեջ:
«Քննարկվել են հոկտեմբերի 31-ին Սոչիում, ինչպես նաև մինչ այդ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացման հարցերը: Անդրադարձ է եղել նաև հայ-ադրբեջանական սահմանի անվտանգությանը` առանց հավելյալ մանրամասների: Ընդգծվել է եռակողմ ձևաչափով աշխատանքները շարունակելու կարևորությունը` հայ-ադրբեջանական սահմանի անվտանգությունը ապահովելու, Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիները բացելու ուղղությամբ», - ասված է ՌԴ Կրեմլի տարածած հայտարարության մեջ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 16:33
Президент США Дональд Трамп принял решение о выходе США из ЮНЕСКО. Об этом заявили в Белом доме.
-
2025-07-22 16:31
Свекрови бывшего мэра Эчмиадзина Дианы Гаспарян — Рузанне Асатрян, предъявлено обвинение в отмывании денег. Об этом сообщает издание ArmLur.am.
-
2025-07-22 16:29
По данным 24News, сразу после возвращения из отпуска, в четверг, премьер-министр Никол Пашинян отправится в Алтайский край Российской Федерации, где у него запланирована встреча с премьером РФ Михаилом Мишустиным.
-
2025-07-22 16:28
Давайте зафиксируем: между Anglo Asian Mining и Кашенским месторождением стоял Арцах и 120 тысяч армян Арцаха. Для того чтобы добраться до меди, нужно убрать с пути два этих препятствия.