Последние новости

Լուսինե Ավանեսյանը՝ Վարդան Օսկանյանի հնարավոր նշանակման մասին

Արցախից պաշտոնապես ոչ հերքում, ոչ հաստատում են՝ ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանին Արցախի ԱԳ նախարարի պաշտոնում հնարավոր նշանակման մասին լուրը։ Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ այս պահի դրությամբ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ԱՀ ԱԳՆ-ի պաշտոնում նշանակելու մասին որևէ հրամանագիր չի ստորագրել։ Ճշգրտող հարցին՝ արդյո՞ք առաջարկ ներկայացվել է Օսկանյանին, Ավանեսյանը պատասխանեց՝ նշելով, որ իր համար հիմքը նախագահի հրամանագիրն է։

Հիշեցնենք, որ ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել պաշտոնակատար։ «Mediahub»-ը գրել էր, որ ԱԳ նախարար կնշանակվի ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

«Փաստինֆո»-ին հաջողվեց պարզել, որ այս պահի դրությամբ՝ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը նոր նշանակման վերաբերյալ առաջարկ Արցախի նախագահին պաշտոնապես չի ներկայացրել։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ