Զոհվածների և գերիների ծնողներն ակցիա են անցկացրել Երևանում ՌԴ դեսպանատան մոտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
44–օրյա պատերազմում զոհված և Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողների հարազատները Երևանում ՌԴ դեսպանատան մոտ ակցիա են անցկացրել։
Նրանք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավտոշարասյանը դիմավորել են պաստառներով․ «Թույլ մի՛ տվեք կործանել Ռուսաստանի և Հայաստանի եղբայրությունը», «Ադրբեջանից վերադարձրե՛ք հայ գերիներին», «Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը չի կատարվում. քայլեր ձեռնարկեք», «Մեր անհետ կորած զինծառայողները Ադրբեջանում գերության մեջ են»։
Այսօր նմանատիպ ակցիա էր անցկացվել նաև Հաղթանակի կամրջի մոտ, որտեղով անցել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավտոշարասյունը։
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ութերորդ անգամ է այցելում Հայաստան։ Նա վերջին անգամ Երևան էր ժամանել 2019 թվականի հոկտեմբերին՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարների գագաթնաժողովին։
Պուտինն այս անգամ մասնակցում է ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները Երևանում քննարկում են կառույցի արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք առանցքային հարցեր։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.