Պուտին․ Հույս ունեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի։ Այդ մասին նա հայտարարեց Երևանում ընթացող ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովում ելույթի ժամանակ։
«Այսօր կքննարկենք հայ–ադրբեջանական հարաբերությունների համալիր կարգավորման հարցը։ Բնականաբար, սա շատ սուր հարց է, որն ուշադրության կարիք ունի։ Այս առումով դրական ենք գնահատում Սոչիում հոկտեմբերի վերջին կայացած հանդիպումը` բանակցությունները լավ հիմք են ստեղծել հետագա հիմնարար հարցերի լուծման համար։ Կարևորն այն է, որ բանակցությունների ժամանակ հայտարարվեց 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հավատարիմ լինելու մասին»,–ասաց Պուտինը։
Նրա խոսքով` եռակողմ ֆորմատի գլխավոր նպատակը խաղաղության հաստատումն է տարածաշրջանում։ Սակայմ, ըստ նրա, միայն հումանիտար հարցերի լուծման, ճանապարհների ապաշրջափակման և սահամանների դելիմիտացիայի շնորհիվ է հնարավոր հայ-ադրբեջանական հարաբերությունների կայուն կարգավորմանը հասնել։
«Հուսով ենք, որ այս ամենը թույլ կտա Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը հասնել»,–ասաց Պուտինը` հավելելով, որ այդ հարցի շուրջ կարճ կարծիքներ են փոխանակել Նիկոլ Փաշինյանի հետ, բայց այդ հարցին ավելի մանրամասն էլ կանդրադառնան։
Նշենք, որ այսօր Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողով է անցկացվում։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.