ՀԱՊԿ ՀԱԽ-ին չի հաջողվել համաձայնեցնել Հայաստանին օգնություն տրամադրելու որոշման նախագիծը
ՀԱՊԿ ՀԱԽ-ին չի հաջողվել համաձայնեցնել հռչակագիրը։ Այս մասին ամփոփիչ ճեպազրույցում հայտարարել է պաշտոնից հեռացող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
Նրա խոսքով՝ 2 փաստաթուղթ չի ընդունվել։ Սա Հայաստանին օգնություն տրամադրելու որոշման նախագիծ է և հռչակագիր։
«Փաստաթուղթը (օգնություն ցուցաբերելու մասին - խմբ.) գտնվում է պատրաստվածության բարձր աստիճանում, համաձայնեցվել է ներկա ծանր իրավիճակում միջոցառումների համալիր՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին լարվածության հետ։ Փաստաթուղթը ճանաչվել է ընդհանուր առմամբ պատրաստ, սակայն պետք է վերջնական տեսքի բերվի: Հանձնարարվել է լրամշակել և ստորագրման ներկայացնել պետությունների ղեկավարներին։ Նույնը վերաբերում է հռչակագրին։ Պատրաստվածության բարձր աստիճան, սակայն անհրաժեշտ կլինի մի շարք ճշգրտումներ կատարել փաստաթղթում»,- հայտնել է Զասը։
Նրա խոսքով՝ սա նորմալ գործընթաց է, չկա ոչ մի միջազգային կազմակերպություն, որտեղ բոլորը նույն կերպ մտածեն։
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, ՀԱԽ-ը համաձայնեցրել և հաստատել է 15 փաստաթուղթ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.