Պուտին․ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները հին ու խորը արմատներ ունեն
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները հին ու խորը արմատներ ունեն։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։
«Դուք նշեցիք մեր երկկողմ հարաբերությունները, որոնք նույնպես դաշնակցային են, դրանք հին ու խորը արմատներ ունեն։ Նույնիսկ այդ պատմության մեջ խորանալու կարիք չկա։ Մեզ համար արդեն պարզ է, թե դա ինչ է, ինչ նշանակություն ունի մեր երկկողմ հարաբերությունների համար։ Դե, ինչ վերաբերում է այսօրվան, ապա իսկապես, եթե անցյալ տարի ապրանքաշրջանառությունն աճել է 19 տոկոսով, ապա այս տարվա ինն ամիսներին՝ 67 տոկոսով։ Այո, դա կապված է այսօրվա յուրահատկություններով, բայց իհարկե, դա լավ ներդրում կլինի կուտակելու և ապագայի համար»,- նշել է ՌԴ ղեկավարը։
Նա հայտնել է, որ Փաշինյանի հետ քննարկել է տրանսպորտային զարկերակների ապաշրջափակումը։ «Երբ մենք հանդիպեցինք, մենք մեքենայով գնում էինք, քննարկում էինք տարածաշրջանային բնույթի հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանում կարգավորման հարցեր, խոսում էինք տրանսպորտային զարկերակների ապաշրջափակման մասին... Ես շատ ուրախ եմ հնարավորության և այն բանի համար, որ այսօրվա միջոցառումների շրջանակներում նաև երկկողմ հանդիպում անցկացնելու հնարավորություն կա։
Պուտինը նաև շնորհավորել է Փաշինյանին ՀԱՊԿ նախագահության հաջող ավարտի կապակցությամբ։ Նա նշելէ, որ Հայաստանը շատ բարձր մակարդակով է իրականացրել այդ աշխատանքը։ Նրա խոսքով, «հազվադեպ է հաջողվում բոլոր հարցերի շուրջ համաձայնության գալ, բայց ընդհանուր առմամբ աշխատանքը շատ ինտենսիվ ու օգտակար է եղել»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 12:55
Пограничный переход Астара искусственно созданного Азербайджана с Ираном, который варварский бакинский режим закрыл с 2020 года под предлогом пандемии коронавируса, был открыт вчера вечером. Об этом в своем Telegram-канале написал иранист Вардан Восканян.
-
2025-06-14 12:54
Суд избрал домашний арест мерой пресечения в отношении бывшего премьер-министра Армении Овика Абрамяна. Об этом сообщил его адвокат Ерем Саркисян.
-
2025-06-14 12:52
В Сюникской области Армении провели измерение ядерной и радиационной безопасности для проверки радиационного фона после бомбардировок ядерных объектов Ирана. Об этом сообщает Научно-технический центр ядерной и радиационной безопасности.
-
2025-06-14 12:51
В посольстве Армении в Израиле призвали соотечественников к бдительности.