«Հրապարակ». ՕՍԿԱՆՅԱ՞Ն, ԹԵ՞ ԱՅՎԱԶՅԱՆ. ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ ԿԱՆԻ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Արցախի կառավարության կազմում կադրային սպանդ կազմակերպվեց՝ պաշտոնանկ արվեցին բոլոր նախարարները, բացառությամբ ուժայինների, քանի որ այս բլոկը նթարկվում է նախագահ Արայիկ Հարությունյանին։ Խոսքը պաշտպանության և ներքին գործերի մասին է։ Իսկ նոյեմբերի 4-ին Արցախի պետնախարար նշանակված Ռուբեն Վարդանյանն իր կաբինետն է ձևավորում։
Եվ չնայած մի առիթով հայտարարել էր, թե չի շտապելու կադրային հարցերում, բոլորին «իր քաղաքական մշակույթում տեղավորվելու շանս է տալու», սակայն երեկ անակնկալ ազատումներ եղան։
Արցախում կարծում են, որ գործընթացներն արագ են զարգանում, ադրբեջանցիներն աննախադեպ ակտիվություն են դրսևորում, և թեժացող մարտահրավերներին դիմակայելու ունակ թարմ ուժեր են պետք, կառավարման նոր մոդել։ Երեկ ազատված 9 նախարարներից 4-ը նշանակվել են ժամանակավոր պաշտոնակատար՝ արտգործնախարարը, ֆինանսների, արդարադատության, քաղաքաշինության նախարարները։
Երեկ արդեն ԱԳ նախարարի թեկնածուների անուններ էին շրջանառվում, մասնավորապես՝ Վարդան Օսկանյանի, թեպետ այլ անուններ էլ են նշում, մասնավորապես՝ Արա Այվազյանինը։ Ամեն դեպքում, դեռ վերջնական որոշում չկա։ Ըստ ամենայնի, նոր նշանակումները կլինեն առաջիկա օրերին։
Տեղեկացանք, որ Վարդանյանը երեկ Երևան է ժամանել, այսօր մեկնելու է Մոսկվա և որոշ ճշգրտումներից հետո նոր կձևավորի կաբինետը։ Արցախում չեն բացառում, որ ուժային կառույցներում ևս փոփոխություններ կլինեն»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 10:56
В армянском спорте творится произвол. Главным ответственным за происходящее является руководитель аппарата премьер-министра.
-
2025-07-29 10:33
Заявления из США и Израиля показывают, что геополитический узел вокруг Ирана не только не решён, но и в ближайшее время ожидаются более серьёзные события.
-
2025-07-29 08:41
В Европе число заключенных на 100 мест увеличилось с 93,5 до 94,9 с 31 января 2023 года по 31 января 2024 года, причем по странам наблюдались значительные различия. Об этом говорится в сообщении Совета Европы.
-
2025-07-29 08:38
Судя по всему, ряд предпринимателей, близких к главе Армении Пашиняну и ведущих бизнес в России, могут столкнуться с проблемами с силовиками. Об этом сообщает ВЧК-ОГПУ.